Գործնական քերականություն

1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ — հիվանդանոց, ծաղիկ — ծաղկանոց, մուկ — մկստան, հայ — Հայաստան, նիստ — նստարան, այբուբեն — այբբենարան, դաս — դասարան, դպիր — դպրոց, դարբին — դարբնոց, հյուր — հյուրանոց, զոր(ք) — զորանոց, ռուս — Ռուսաստան, գործ — գործարան, բրուտ — բրուտանոց, կույս — կույսանոց, ուզբեկ — Ուզբեկստան, հնդիկ — Հնդկաստան, թուփ — թփուտ, ծիրանի — ծիրանանոց:

2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն,
գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:

Ջրահարս, հողմածին — ջրածին, հողմահարս

ծովանկար, զորագունդ — զորանկար, ծովագունդ

ժանգապատ, ջրաղաց — ժանգաջուր, ջրապատ

արծաթագույն, երկրամաս — արծաթամաս, երկրագույն։

3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր — ձեռ + ա + գիր,

գեղանկար — գեղ + ա + նկար,

շրջագգեստ — շրջ + ա + զգեստ,

սիրահոժար — սիր + ա + հոժար,

դեղնակտուց — դեղն + ա + կտուց,

հոդակապ — հոդ + ա + կապ։

4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անեացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախորոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով