Monthly Archives: Հոկտեմբերի 2022

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Լուսնի փուլերի հերթականությունը պատկերված է  նկար  1-ում:

1l                                                                                                                                                     
նկ 1

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ևս մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասը սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երևում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:
Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:
Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 120 0C, իսկ գիշերն իջնում մինչև -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջ
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը: Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա: Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Образовательная осень․ русский язык

Я посмотрела фильм и он мне очень понравился. Это научило меня тому, что болезни можно вылечить, даже если вы очень человеколюбивы и дружелюбны. Фильм насыщен очень интересными кадрами. Я предлагаю вам посмотреть этот фильм.

Ուսումնական Աշուն (բնագիտական փորձ)

Կատարել եմ բնագիտական փորձ կրակով։ Վերձրել եմ բամբակ արկոգել և լուցկի, առկոգելը քիչ ցանել եմ բամբակի վրա և վառել պահել ձեռքիս մեջ և ապացուցվել, որ ձեռքս չի վառվում։ Եթե հետաքրքրեց տեսանյութը այստեղ։

Ուսումնական աշուն հայրենագիտություն

1.Գրում եք գետի, լճի, լեռան մասին, եթե կան։

Եղեգնալիճը գտնվում է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի տարածքում, բնակավայրից 2 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1458 մետր բարձրության վրա։ Լճի հայելու մակերեսը 2,12 հեկտար է, երկարությունը՝ 294 մետր, առավելագույն լայնությունը՝ 141 մետր։ Լճի ջուրն օգտագործվում է ոռոգման և ձկնորսական նպատակներով։
2.Կազմում եք գյուղի կամբնակավայրի(թաղամասի) անձնագիրը՝ որտեղից է ծագել գյուղի կամ բնակավայրի(թաղամասի) անունը, երբ է կառուցվել և այլն։

Եղեգնաձորը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոն, Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կմ հարավ-արևելք։ Գրավում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։

Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվեց Միկոյան, Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։

Ուսումնական աշուն

  • Ուսումնական աշուն նածագծի ընթացքում կարդացի Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել» Ինձ դուր եկավ այն հատվածը երբ խորհրդատուն ասաց․ — Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։ Թագավոր — ինքնավստահ ինքնահավատ անխելք։ Խորհրդատու — համարձակ։ Խաբեբա — խորամանկ աստվածավախ։ Առակը ինձ շատ դուր եկավ և բոլորին առաչարկում եմ կարդալ։

Little Red Riding Hood

Little Red Riding Hood lived in a wood with her mother. One
day Little Red Riding Hood went to visit her granny. She had
a nice cake in her basket.
On her way Little Red Riding Hood met a wolf.
‘Hello!’ said the wolf. ‘Where are you going?’
‘I’m going to see my grandmother. She lives in a house behind those trees.’
The wolf ran to Granny’s house and ate Granny up. He got into Granny’s bed. A little
later, Little Red Riding Hood reached the house. She looked at the wolf.
‘Granny, what big eyes you have!’
‘All the better to see you with!’ said the wolf.
‘Granny, what big ears you have!’
‘All the better to hear you with!’ said the wolf.
‘Granny, what a big nose you have!’
‘All the better to smell you with!’ said the wolf.
‘Granny, what big teeth you have!’
‘All the better to eat you with!’ shouted the wolf.
A woodcutter was in the wood. He heard a loud scream and ran to the house.
The woodcutter hit the wolf over the head. The wolf opened his mouth wide and
shouted and Granny jumped out.
The wolf ran away and Little Red Riding Hood never saw the wolf again.

Continue reading Little Red Riding Hood