Monthly Archives: Մարտի 2021

Մայրենի-1․ 2․

1․Գրի՛ր հատկանիշ ցույց տվող բառերի հոմանիշները։ Տրված բառերը գործածիր նախադասություններում։Խիզախ, հրաշալի, ծածուկ, պաղ, կայտառ, գեղեցիկ։

Խիզախ-քաջ, հրաշալի-սքանչելի, ծածուկ-գաղտնի, պաղ-սառը, կայտառ-զվարթ, գեղեցիկ-սիրուն

Քաջ տղան խաղում էր իր ընկերների հետ բակում։

Սքանչելի եղանակ է այսոր։

Աննան ընկերոջ գաղտնիքը կարողանում է պահել։

Քչքչան առվակից հոսում է սառը ջուր։

Զվարթ մանուկը օգնումէ իր մայրիկին հավագել տները։

Սիրուն ծաղիկները ցանած են դաշտում։

2․Առարկա ցույց տվող բառերից յուրաքանչյուրին հատկացրո՛ւ որքան կարող ես շատ ածականներ (հատկանիշ ցույց տվող բառեր):Երկինք,մանուկ, խնձոր,փիղ, գետ, վերարկու, տատիկ, գիրք։

Ամպամած, մռայլ, կապույտ, արևոտ — երկինք

Թուխ, սպիտակամաշկ, զվարճալի, ուրախ, տխուր — մանուկ

Կարմրաթուշ, կանաչ, դեղին, քաղցր, հասած, խակ — խնձոր

Մեծ, մոխրագույն, քաղցած, կուշտ — փիղ

Պղտոր, զուլալ, խորը, կարկաչուն, արագավազ — գետ

Բրդե, կաշվե, ձմեռային, գարնանային, նոր, հնամաշ — վերարկու

Բարի, ծեր, չար, ընթերցասեր, հոգատար, անհօգ — տատիկ

Հետաքրքիր, հին, նոր, մեծ, գունազարդ — գիրք

Как отмечают Пасху во Франции

Во Франции в день Великого Воскресения прямо посреди площади жарят огромный яичный омлет. На блюдо в среднем тратят около 4 500 яиц и несколько сотен килограммов мяса. А еще в день Пасхи тут на всех улицах продают миллионы шоколадных фигурок зайцев, цыплят, колокольчиков, яиц и других сопряженных с праздником талисманов. Если французы слышат колокола в Пасхальное воскресенье, они обнимаются и целуются

Կենդանիների վեճը Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

— Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

— Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

— Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:

արոր-գութան

գերդաստան-ընտանիք

ուրանալ-թաքցնել

երախտագետ-շնորհակալ

  1. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։ Տերը բարի էր իր կենդանիներին սիրում էր։
  2. Առանձնացրո՛ւ տիրոջ խոսքը: Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց։ Համամի՞տ ես նրա հետ: Ես համամիտ եմ նրա հետ
  3. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ: Ես հավանեցի տերին, որովկետև նա բարի էր և իր կենդանիներին սիրում էր
  4. Կենդանիներից որևէ մեկի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և հրապարակի՛ր բլոգումդ:

1․ Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանք հերիք է մեկ հայացք, որպեսզի նրանք հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:

2․
Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց այս ժամանակ մարդկանց քրտինքը արտազատվում է քրտինքը մարմնի ամբողջ մաշկով, իսկ շներինը ոտքերով: Դուք կարող եք համոզվել դրանում, ուսումնասիրելով շանը շոգ, ամառային օրը:

3․ Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես մարդկային երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:

4․ Շները չեն սիրում դուրս գալ դուրս անձրևի ժամանակ, ոչ թե, որ վախենում են կթրջվեն, այլ այն բանի համար, որ անձրևի աղմուկը վնասել իրենց զգայուն ականջները:

5․ Եթե մարդու մոտ քաղցկեղ է, շաքարախտ, ընկնավորություն նրա շունը կարող է լինել առաջինը, ով կիմանա դրա մասին:

6․ Շներն այնքան էլ չեն սիրում գրկախառնությունները, որքան մարդիկ կամ կապիկները: Շները, սովորաբար, թաթը դնում են մեկ այլ կենդանու վրա՝ որպես գերիշխանության նշան:

Մաթեմաթիկա 29․03․2021թ․

ամենաերկար ծիլը — 13 սմ․ ամենակարճ ծիլը — 1 սմ․

13>1 1<13

խնդիրներ

խնդիր 1․ Սուսաննան զատկի համար ցանեց ածիկ։ 8 օրում ամենաերկար ծիլը 13 սմ էր։ Որքա՞ն կկազմի նրա բարձրությունը զատկի օրը, եթե մինչև զատիկ դեռ կա 6 օր։

խնդիր 2․ Զատկի թխվածք պատրաստելու համար մայրիկը գնեց 6 հատ ձու, 2 լ․ կաթ, կես կգ․ ալյուր։ Հայտնի է, որ մեկ հատ ձուն արճե 60 դր․ 1 լ․ կաթն արժե 400 դր․ իսկ ալյուրը՝ 300 դր․ Որքա՞ն վճարեց մայրիկը, եթե նա պատրաստեց այդպիսի 2 թխվածք

խնդիր 3 Այսոր մարտի 29 է։ ամսի քանիսին է զատկի տոնը, եթե մինչև այդ մնացել է ընդհամենը 5 օր։