- Ի՞նչ է միգրացին: Բնութագրել միգրացիաների գլխավոր դրդապատճառները։
Միգրացիան բնակչության բռնի կամ կամավոր տեղաշարժն է մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ: Տարբերում ենք արտաքին և ներքին միգրացիաներ, միջշրջանային և գյուղական բնակավայրերից բնակչության վերաբնակեցումը քաղաքներում: - Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:
Բնական պայմանները երկագնդի վրա ստեղծված պայմաններն են, որոնց շնորհիվ մարդը ապրում է, օրինակ` արևի լույսը, ջուրը, և այլն: Իսկ բնական ռեսուրսները բնական միջավայրի տարրերն են, օրինակ` ոսկին, արծաթը, ածուխ և այլն: - Ի՞նչ է ազգային տնտեսության, նշել զարգացման նախադրյալները:
Տվյալ երկրում մարդկային գործունեության բնագավառների պատմականորեն ձևավորված համակարգը կոչվում է ազգային տնտեսություն: Տնտեսության զարգացման նախադրյալներն են երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները , աշխարհագրական դիրքը և այլն։ - Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։ Ինչու՞ է բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։
Բնակչության թիվը որոշում են մարդահամարներով։ Զարգացած երկրներում երեխային պահանջվում է շատ ռեսուրսներ, ավելի շատ գումար և սնունդ պահելու համար, իսկ ոչ զարգացած երկներում ավելի քիչ ռեսուրսներ են պետք, այդ պատճառով էլ մարդիկ զարգացած երկրներում ավելի քիչ են: - Ներկայացնել, թե ի՞նչ ազդեցություն ունեն բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա։
Բնական պայմաններն ու ռեսուրսները օգնում են երկրի տնտեսության զարգացմանը։ Օրինակ՝ նավթը, բերրի հողերը կամ բարենպաստ կլիման նպաստում են գյուղատնտեսության, արդյունաբերության կամ առևտրի աճին։ - Բնութագրենք աշխարհի բնակչության ռասայական կազմը
Բնակչության 4 մեծ ռասաներն են եվրոպեոիդ, նեգրոիդ, ավստրալոիդ և մոնղոլոիդ - Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:
Հին չյուղ է համարվում մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր չյուղ է համարվում էլեկտրաէներգետիկան, մեքենաշինությունը և քիմիական արդյունաբերությունը։ - Ո՞րն է վառելիքաէներգետիկ արդյունաբերության դերը տնտեսության մեջ:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերության շնորհիվ մենք կարող ենք մեքենաներով տեղաշարժվել։ - Որո՞նք են սև և գունավոր մետաղաձուլության առանձնահատկությունները:
Մետաղաձուլությունը բաժանվում է երկու ենթաճյուղի` սև և գունավոր մետաղաձուլության: Սև մետաղաձուլության գլխավոր և ամենատարածված հանքային հումքը երկաթաքարն է: Գունավոր մետաղաձուլությունն արտադրանքի ծավալով մի քանի անգամ զիջում է սև մետաղաձուլությանը, սակայն անհամեմատ ավելի բազմաճյուղ կառուցվածք ունի: - Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
- Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:
Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ճյուղերից տարբերվում է նրանով, որ այն հիմնականում կախված է եղանակից ու սեզոններից՝ բուսական ու կենդանական արտադրանք ստանալու համար։ Այն պահանջում է շատ աշխատուժ, հատկապես փոքր տնտեսություններում, և անմիջապես կապված է բնական ռեսուրսների՝ հողի, ջրի ու կլիմայի հետ։ - Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները: Ի՞նչ գործոններ են ազդում բուսաբուծության վրա:
Արևը, ջուրը, հողը, աշխարհագրական տարածքը և այլն: - Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները: Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
Անասնապահության զարգացման նախադրյալներն են հողատարծքը, արոտավայրերը, կլիման: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է միս, կաթ, ձու և այլն, իսկ թեթև արդունաբերությանը բնական հումքի որոշ տեսակներ։
Category Archives: Uncategorized
Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում
1․ Ներկայացանել ձկների արտաքին կառուցվածքը (ոսկրային և կռճիկայնին ձկներ)։ Ձկները ունեն գլուխ (ինչպես մյուս բոլոր կենդանիները), խռիկներ, որի օգնությամբ նրանք շնչում են, թեփուկներ, որի օգնությամբ ձկները շատ սղլիկ են դառնում և կարողանում են փախչել վտանգից։ Լողակներ, որոնք գտնվում են նրանց Continue reading Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում
Hometask:ex.2/a,b,page 75

Դերանուն
1. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով: Ո՞վ եկավ: ես — եկա, դու — եկար, նա եկավ, ինքը եկավ, մենք եկանք, դուք — եկաք, նրանք — եկան Ո՞ւմ պայուսակը: Իմ, քո, նրա/իր, մեր, ձեր, նրանց/իրենց։Մոտենալ Continue reading Դերանուն
Ժողովուրդների մեծ գաղթը
Առաջադրանքներ․ 1․ Այն սկսվեց 375 թվականին և ավարտվեց VII դ․ վերջում։ 2․ 3․ V դ․ վերջում։ 4․ Վանդալների, վեստգոթերի և բուրգունդների թագավորությունները։
Դաս.17. (16.12 — 20.12).
§19. Մարմնի կշիռ: 1. Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ: Մարմնի կշիռն այն ուժն է, որով մարմինը սեղմում է հենարանին կամ ձգում է կախոցը: 2. Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը: Կշիռը համարվում է սեղմման կամ ձգման ուժ, որը պայմանավորված է Continue reading Դաս.17. (16.12 — 20.12).
Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն
- Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։ Բույսերը օգտագործում են արևի լույսը, ջուրը և ածխաթթու գազը՝ պատրաստելով շաքար և թթվածին։ Թթվածինը դուրս են բերում իսկ շաքարը ուտում են։
- Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։ Բջջային շնչառությունը բջիջներում էներգիա ստանալու գործընթացն է։ Բջիջները օգտագործում են շաքարը և թթվածինը՝ էներգիա ստանալու համար, որն անհրաժեշտ է կյանքի համար։
- Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։ Ֆոտոսինթեզի ժամանակ բույսերը ստեղծում են շաքար և թթվածին։ Բջջային շնչառությունը օգտագործում է այս շաքարը և թթվածինը՝ էներգիա ստանալու համար։ Այսպես, ֆոտոսինթեզը տալիս է բույսերին անհրաժեշտ նյութերը, իսկ բջջային շնչառությունը դրանք օգտագործում է էներգիա ստանալու համար։
Դաս-9․ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում: Մեխանիկական շարժում են անվանում մարմնի դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում ինչ-որ մարմինների նկատմամբ: 2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ: Մեքենի շարժվելը, գնդակի ընկնելը, մարդու քայլելը, ծաղկամանի կոտրվելը և այլն։ 3. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին: Continue reading Դաս-9․ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Տարվա ամփոփում․ բնագիտություն
Օրգանիզմներ և միջավայր, Ամփոփիչ աշխատանք, Սննդառություն և մարսողություն.Շնչառություն, Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։, Մարտ ամսվա ամփոփում․ բնագիտություն, Փետրվար ամսվա ամփոփում․ բնագիտություն, Հունվար ամսվա ամփոփում․ բնագիտություն, Հոկտեմբեր ամսվա ամփոփում․ բնագիտություն, Սեպտեմբեր ամսվա ամփոփում․ բնագիտություն, Ամփոփիչ աշխատանք, Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան, Աչք և Continue reading Տարվա ամփոփում․ բնագիտություն
Օրգանիզմներ և միջավայր
Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը. Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, Continue reading Օրգանիզմներ և միջավայր