Monthly Archives: Ապրիլի 2023

Հերհերի ջրամբար

Հերհերի ջրամբար գտնվում է Հայաստանում, Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղի ստորին մասում, Հերհեր գետի վրա՝ ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա Ջրամբարի ծավալը կազմում է 26 մլն մ3, օգտակարը՝ 23 մլն խմ։ Պատվարի բարձրությունը 74 մ է: Ջրամբարը կառուցված է ոռոգման նպատակով։

Սմադաբերդ

Սմբատաբերդը (Ջաղաց Քարի բերդը), պաշտպանական համալիրի, Վայոց ձորի մարզի, Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է, որ հիմնադրվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:

Ջերմուկի ջրվեժ

Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Քաղաքը տեղակայված է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում): Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր:

Մեզ է հասել ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն: Իբրև թե ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվող ամրոցում ապրում էր մի իշխան, ով ուներ շատ գեղեցիկ մի դուստր: Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Արենի-1 (Թռչունների քարանձավ)

Թռչունների քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի ~500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500թթ.-ին վերագրված մետաղյա դանակներ, մրգերի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900թ.-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաև աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել՝ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։

Նորավանք

Նորավանքը գտնվում է Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում, այժմյան Վայոց ձորի մարզում։ Նրովանքը կառուցվում է Օռբելյանների օրոք, երբ ծաղկում են ճարտարապետությունը, արվեստը և գիտությունը։ Վայոց ձորում կառուցվում են նոր եկեղեցիներ, վանական համալիրներ, որոնցից, ամենահոյակերտը Նորավանքն է։

Պատմում են, որ հայտնի ճարտարապետ ու քանդակագործ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի երիտասարդ դստերը: Իշխանին բացարձակապես դուր չի գալիս այն միտքը, որ իր ազնվական դստերը կարող է կնության առնել հասարակ մի ճարտարապետ: Իշխանը հայտարարում, որ իր դստերը կնության կտա Մոմիկին՝ միայն մեկ պայմանով. վարպետը պիտի կառուցի աննախադեպ գեղեցկության մի եկեղեցի սեղմ ժամկետներում՝ ընդամենը 3 տարվա ընթացքում: Մոմիկը պիտի աշխատի միայնակ՝ առանց օգնող ձեռքերի՝ արհեստավորվերի ու շինարարների: Հավանաբար, իշխանը չէր ակնկալում, որ Մոմիկը կհամաձայնի գործի անցնել, բայց վերջինս ընդունում է մարտահրավերը: Վարպետը շուրջ երեք տարի՝ օր ու գիշեր աշխատում է իր գլուխգործոցի վրա. արդյունքն ավելի քան զարմանահրաշ էր, Նորավանքը գրեթե պատրաստ էր ընդունել հավատավորներին, ինչն էլ նշանակում էր, որ Մոմիկը պատվով է անցել փորձությունը:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր

Կոշի Աղջկա ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Ամբերդի ամրոց

Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում։

Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս։

Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ։ Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ։ Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով։

Դաշդադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոց, նախկինում՝ Ներքին Թալին, կառուցվել է 11-20-րդ դարերում։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում, նրա հարավային եզրին։ Տեղակայված է Արտենի լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։

Բույսերի բազմացում

Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն: Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում  են ջրում: Արմատ, ցողուն, տերև  ունեցող բույսերն անվանում են բարձրակարգ  բույսեր: Դրանք են մամուռները, մերկասերմերը և ծաղկավոր բույսերը: Ամենապարզ կառուցվածք ունեցող բարձրակարգ բույսերը մամուռներն են: Այժմ կենսոլորտում դրանք ամենալայն տարածումն ունեն:

Continue reading Բույսերի բազմացում

Greyhound — Գրիհաունդ

Greyhounds cocaine: People are giving their dogs cocaine to make them run  faster | British GQ

Այս շները ամենաարագն են բոլոր շներից, դրա պատճառով էլ նրանք սովորաբար օգտագործվում են որսի և շների մրցավազքի ժամանակ։ Նրանք որսում են՝ հետևելով իրենց զոհին հայացքով և ոչ թե բույրով և հոտոտելով ինչպես դա անում են մյուս շները։ Նրանց երկար ու նիհար մարմինը և ճկուն ողնաշարը թույլ են տալիս վազել 46 մղոն կամ 74 կմ 1 ժամում։