Category Archives: Հորինուկներ

Լիլիայի հոգին գեղեցիկ է դառնում

Մի աղջիկ է լինում, նրա անունը Լիլիա էր։ Աղջիկը շատ գեղեցիկ, հմայիչ և խելացի էր, բայց նա շատ չար էր։ Դպրոցում մի աղջիկ կար նա գեր էր և նրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Աղջկա անունը Ջուլետտա էր։ Դասանի չար երեխաները նրան խոզուկ էին անվանում, ավելի ճիշտ խոզ։ Ջուլետային ձեռք էին առնում դասարանի գեղեցիկ աղջիկները որոնցից էր նաև Լիլիան։ Նոր տարուն մնացել էր մի քանի օր, գիշերը Լիլիան աղմուկ լսեց ծխնելույզից և իջավ ստուգելու թե ինչ է։ Երբ հասավ տեսավ ծխնելույզից փոշոտված Ձմեռ պապիի նման մի երիտասարդի։

— Ո՞վ ես, — հարձրեց Լիլիան

— Ես․․․ ես Ձմեռ պապի որդին եմ, — պատասխանեց նա, — իմ անունը Գորգիկ է։ Հայրիկը ինձ ուղարկել է, որ քեզ ասեմ։ Վաղը դու տգեղ ես դառնալու քո հոգու նման և դու ունես 5 օր ժամանակ մինչև նոր տարվա 00։00-ն դա ուղելու համար, եթե մինչև ժամանակի ավարտը դու չկարողանաս բարի դառնալ ուրեմն ընդմիշտ կմնաս այդպիսին։

— Սա ընդհամենը երազ է և դու իմ երազի միջի կերպարն ես։ Դու մտածում ես, որ ես կհավատա՞մ դրան։ Համ էլ եթե սա իրականություն է ես գիտեմ, որ Ձմեռ պապիկ գոյություն չունի։

— Դու կարող ես այդպես մտածել, բայց մենք նվերներ ենք տալիս միայն բարի երեխաներին։ Վաղը երբ արթնանաս չմոռանաս սկզբից հայլում քեզ նայել, — ասաց Գորգիկը և անհտացավ։

Հաջորդ օրը երբ Լիլիան արթնացավ մտածեց, որ դա ուղակի երազ էր, բայց որոշեց իրեն հայլու մեջ նայել և իրոք նա տգեղ էր դարձել։ Աղջիկը գոռաց և ընկավ գետնին։ Երբ գնաց դպրոց նրա ընկերուհիները Լիլիաին էլ սկսեցին ձեռք առնել և նա ընկերացավ Ջուլետտայի հետ։ Նրանք գնում էին իրար տուն, միասին ընդմիջում անում։ Լիլիան բարի դարձավ Ջուլետտայի օգնությամբ։ Երբ արդեն նոր տարի էր ընկերուհին եկավ Լիլիայի տուն և նրանք հանձնեցին նրանց նվերները։ Երկուսի մոտ էլ նույն նվերներն էին։ Նրանք իրենց նկարներով գիրք էին պատրաստել, որ ցույց տայն իրար թե ինչ ուրախ էր անցնում ժամանակը միասին։ Հաջորդ օրը Լիլիան դարձավ առաջվա գեղեցկուհին, բայց այս անգամ նրա հոգին էլ էր գեղեցիկ։ Երբ դպրոց հասան Ջուլետտան ասաց նրան․

— Դու էլ իմ հետ ընկերություն չես անի, ճի՞շտ եմ։ Լիլիա դու նորից գեղեցիկ ես դարձել բայց․․․

— Ես քեզ չեմ թողնի։ Ես հասկացա, որ իսկական ընկերները երևում են դժվարությունների ժամանակ։ Հիմա, եթե ինչ-որ մեկը փորձվի քեզ նեղացնել գործ կունենա իմ հետ։

— Դու ճիշտ ես։

Լիլիայի ընկերները դարձան ծիծաղի առարկա։ Այն երեխաները, ում վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դարձան ամենասիրվածները։ Լիլիան և Ջուլետտան սպորտով էին զբաղվում և միասին վազում առավոտյան։

Եվ այսպես էլ ավարտվեց Լիլիայի և Ջուլետտայի փոքրիկ պատմությունը։

Հաճելի երազը

Սովորակնան գարնանային օր։ Ես Առչիին տարա բակ։ Շենքի հետևից անցնելուց մի ծառ տեսա, այդ ծառը արդեն ծաղկել էր և սպիտակ ծաղիկներ էր բացվել։ Շա՜տ գեղեցիկ էր։ Ես ուզեցի հոտ քաշել։ Անմահական բույր էր։ Ես տուն գնացի, բայց նկատեցի, որ նորից հայտնվել եմ դրսում։ Ես մտածեցի նորից փորձել, բայց չկարողացա։ Մի զարմանալի, անծանոթ տղա մոտեցավ և ասաց․

— Դու չես կատարել հանձնարարությունը։ Թռչնակը որսորդը դեռ վնաս է պատճառում անմեղ կենդանիներին։ Մինչև դու չփրկես կենդանիներին, չես կարողանա տուն վերադադնալ։

— Բայց, բայց ինչպե՞ս։ Ես ընդհամենը մի աղջիկ եմ։

— Անտառը կախարդական է։ Դու ընտրյալն ես և դու պետք է այս գործով զբաղվես։ Դա

— Լավ — պատասխանեց աղջիկը — ես կօգնեմ քեզ։ ՄԻայն թե կխնդրեմ ներկայանալ։

— Օլիվեր Փլանքս, Աստծու գլխավոր հրեշտակ։ Ես կարողանում եմ ընդհունել բոլոր կենդանի արարածների կերպարանքները։

— Շնորհալկալ եմ։ Առչի, արի գնացինք որսորդի հետ զրույցի։ Առչի, նայիր այնտեղ տելեպորտաթիայի ողակն է։ Արագ գնացինք։

— Այո իհարկե։

— Դու խոսում ես Առչի։ Ուռա՜։

— Ես միշտ էլ խոսում էի, ուղակի սովորական աշխարհում դու չէիր կարողանում ինձ հասկանալ։ Լավ շարունակենք ճանապարհը։

Գարնան տաք քամին մեղմ խաղում էր աղջկա մազերի հետ։ Նրանք մի քիջ առաջացան և տեսան ծաղիկներով րջապատված մի պորտալ։ Երբ ներս մտան հայտնվեցին մի անտառում։ Ծառերը արդեն ծաղկել էին, ծղրիդները թռվռում էին։ Երբ մի քիջ էլ առաջացան տեսան վիրավոր եղնիկի։ Նրանք շտապ վազեցին նրա մոտ։

— Ի՞նչ է պատահել եղնիկ, — հարցրեց աղջիկը անհանգիստ ձայնով։

— Որսորդը, — խղճուկ ձայնով պատասխանեց եղնիկը։

— Մենք քեզ կօգնենք,- ասաց աղջիկը և սկսեց տերևներով փաթաթել և մշակել վերքը։ Եղնիկը արդեն իրեն լավ էր զգում և ասաց․

— Շնորհակալ եմ։ Ես կարո՞ղ եմ Ձեզ ինչ որ բանով օգնել։

— Կարո՞ղ եք մեզ ցույց տալ, թե որ կողմ է գնացել որսորդը։ Մենք եկել ենք իր մոտ, որ ասենք չվնասել կենդանիներին։

— Նա այն կողմը գնաց, — մատնացույց անելով սնկերով ճանապարհը։

— Շնորհակալ եմ, ցտեսություն։

Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը և շուտով հանդիպեցին որսորդին։

— Բարև Ձեզ որսորդ։ Ես մի հարցով եմ եկել։ Ինչու՞ եք դուք ուզում սպանել կենդանիներին։

— Չգիտեմ։ Ես ուղակի դա անում եմ։

— Դուք գիտե՞ք թե ինչ վնաս է պատչառում դա բնությանը։ Եթե կենդանիները վերանան կվերանա նաև կաթը, բուրդը, պանիրը, միսը և այլ շատ կարևոր բաներ։ Առանց այդ բաների շուտով մենք էլ կվերանանք։

— Գիտե՞ս աղջիկ, դու ճիշտ ես։ Լավ, համոզեցիր, ես էլ չեմ սպանիմ նրանց, բայց պետք է մի եղնիկին օգնել ես նրան կրակել եմ և նա վիրավոր է։

— Մի անհանգստացիր, մենք արդեն օգնել ենք նրան։

— Շատ լավ է, որ դուք նկատեցիք եղնիկին։

— Սյույի, Սյուզի, Սյուզի․․․ արթնացիր դասից կուշանաս

Աղջիկը վեր կեցավ և ասաց մայրիկին․

— Օհ մամ։ Երևի այս գարնան գեղեցիկ տեսարանների պատճառով լավ երազ տեսա։ Առչի, — նա եկավ և լպստեց Սյուզիին։ Օհ, հերիք է, լավ։ Մամ ես վեր կենամ և գնամ դպրոց քանի չեմ ուշացել։

Էլֆի և Փեթրինի հաղթանակը Գրինչի դեմ

Ձմեռն է մոտենում։ Սանտան հավաքում է երեխաների նամակները և պատրաստում նամակների միջի նվերները։ Նրանք գիտեին, որ այս տարի Գրինչը զարթնել է և ամեն ինչ կանի, որպեսզի խանգարի Սանտաին, որպեսզի ենեխաները իրենց նվերները չստանան։

Մի աղջիկ է լինում, Փեթրին։ Նրա ընկերուհիները չէին հավատում Ձմեռ պապիկին և նրանց նվերներ տալիս էին ինրենց ծնողները։ Փեթրիի ծնողները սկսեցին հավատալ Սանտային, քանի որ իրենք աղջկան նվերներ չէին պատրաստում։ Սանտան տեսել էր, որ Փեթրին հավատում էր իրեն և միշտ լավ և բարի նվերներ էր ուղարկում։ Մի օր Սանտան ասաց իր ամենաբարի և ամենաընկերասեր էլֆին․

— Ալկատնյա հիշու՞մ ես, որ մի օր ասացիր, որ ցանկանում ես ընկերանակ մի երեխայի հետ, բայ որ ամպայման հավատա Սանտային։ Այսինքն ինձ — ասաց Սանտան։

— Այո սիր, հիշու՛մ եմ։

— Ես մի աղջկա եմ տեսել։ Ամեն տարի նա նամակ է գրում ձմեռ պապիկին։ Նրա եղբայրը, Ջեյմսը նրան ասում է, որ ձմեռ պապիկ չկա, բայց Փեթրին ուշադրություն չէր դարձնում եղբոր բառերին։ Ուզու՞մ ես նրա հետ ընկերություն անել։

— Իհարկե Սանտա — ուրախ պատասխանեց Ալկատնյան։

— Շատ լավ, ուրեմն ես քեզ հունվարի 1-ին ժամը 00։00-ին կուղարկեմ նրա սենյակ և դու կնկերանաս նրա հետ։

Օրը մոտեցավ ավարտին և Ալկատնյան իրերը հավաքեց և խնդրեց Սանտային, որ տելեպորտով ուղարկի նրան Փեթրինի սենյակ։ Երբ էլֆը տեղ հասավ և աղջիկը մտավ իր սենյակ նրանք ծանոթացան։ Շատ զարմանալի էր, Փեթրինը նույնիսկ չարձագանքեց և զարմանքի էմոթյաներ ցույց չտվեց։

— Ալկատնյա իսկ ինչու՞ ես եկել, չէ՛ որ Սանտան և էլֆերը պետք է թաքնուն մնան։

— Այո՛, դու մեր երկրի միակ մարդն ես, ով ամբողջովին հավատում է Սանտային և էլֆերին։ Սանտան դա տեսավ և ասաց, որ քեզ մոտ գամ շատ կարևոր գործի համար։

— Ի՞նչ գործ, — հարցրեց աղջիկը։

— Այս տարի Գրինչը զարթնել է և Սանտան վստահ է, որ նա ամեն ինչ կանի միայն թե խանգարի մեզ և փչացնի Նորտարին։ Մենք պետք է կանգնեցնենք նրան, իսկ եթե չկարողանանք այս նորտարին կլինի ամենավատը բոլորիս համար։

Ալկատնյան և Փեթրինը գնացին դեպի Գրինչի սարը։ Նրանք դուռը թակեցին և երբ տեսան, որ Գրինչը տանը չէ ներս մտան։ Նրանք մտածեցին, որ Գրինչը դեռ քնած է։ Պարզվեց, որ ոչ։ Երբ էլֆը և աղջիկը մտան Գրինչը դիմավորեց նրանց պարանով և կապեց նրանց։ Երբ Փեթրին հասկացավ, որ իրավիճակը շատ սուր է նա հանեց իր մոտի շոկոլադը և ասաց․

— Սիրելի Գրինչ, մենք եկել ենք ընկերանալու, մենք քեզ ոչինչ չենք անի։ Խնդրում եմ բաց թող մեզ․ — սիրալիր ձայնով ասաց աղջիկը։

— Իրո՞ք․ — ասաց Գրինչը

— Իհարկե սիրելի Գրինչ։ Մենք որպես հյուր նույնիսկ կոնֆետներ ենք բերել քեզ համար։

Շատ զարմանալի էր, Գրինչը իր կյանքում առաջին անգամ ժպտաց և երջանկության էմոթիյաներ ցույց տվեց։ Նրա կանաչ մորդին թաբվեց և միջից դուրս եկավ մի սիրունիկ տղա։ Նա ասաց․

— Իմ անունը Մայքլ է։ Ես Գրինչ էի դարձել այն ժամանակ, երբ իմ ծնողները նվերը դրեցին տոնածառի տակ։ Ես շատ ջղայնացա, քանի որ գիտեի, որ Սանտան իսկական է։

Եվ այսպես Ալկատնյան Փեթրին և Մայքլը ընկերացան։ Եվ վերջապես էլֆը ասաց։

— Էրեխեք մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք, բայց ես արդեն պետք է գնամ։ Կհանդիպենք մյուս տարի։ Ցտեսությու՜ն

— Ամանորը փրկված է՜։

Ձմռան և Գարնան ճամփորդությունը մաս 2

(Առաջին մասը այստեղ)

Ձմեռը և Գարունը հանդիպեցին և որոշեցին գնալ գտնել Ամռանը և ընկերանալ։ Նրանք քալեցին- քայլեցին և հանդիպեցին մի մի աղվեսի։ Այդ տեղ փոթորիկ էր եղել և մեծ ծառը ընկավ աղվեսի վրա։ Ձմեռը և Գարունը օգնեցին խեղճ աղվեսին և նա ասաց․

-Բարև Ձեզ ես գիտեմ թէ ինչու եք եկել։ Ես Ձեզ կօգնեմ։ Ձմեռ դու պետք է հագնես այս կախարդական գլխարկը, որ չհալվես։ Եթե աջ և ձախ ճանապարհ տեսնեք չգնաք, Ձեր ճանապարհը ուղիղն է։

— Շնորհակալ ենք քեզ աղվես։ — Ասացին ընկերները և շարունակեցին ճանապարը։ Շատ գնացին թէ քիչ, ոչ-ոք չգիտի և հանդիպեցին մի արքայադուստրի որը միամիտ գցել էր աստիճանը և մնացել էր դղյակի տանիքին։ րքայադուստրը օգնություն էր կանչում երբ մոտեցավ նրա եղբայրը, արքայազնը փորձեց օգնել բայց չկարողացավ։ Այս ամենը տեսնելով Ձմեռը և Գարունը որսշեցին օգնել և Ձմեռը փոքրիկ տորնադո բարձրացրեց աղջկա մոտ և իջացրեց նրան տանիքից։ Արքայադուստրը և արքայազնը շնորհակալություն հայտնեցին և ասացին։

— Ու՞ր եք գնում, միգուցե մենք կարողանանք Ձեզ օգնել։

— Մենք գնում ենք Ամռան մոտ, ընկերանալու։

— Դուք հաստատ քաղցած եք։ Ես Ձեզ ուտելիք կտամ։ — Ասաց արքայադուստրը

— Շնորհալություն։ — Նրանք հաց կերան խմեցին և շարունակեցին իրենց ճանապարհը։ Նրանք նկատեցին կանաչ ղոտը, հետո տեսան թէ ինչպես են երեղաները ջրոցի խաղում և վերջապես տեսան Ամռանը։ Նրանք ընկերացան և իրար խոստացան, որ ամպայման կգնան և կգտնեն Աշնանը։

Խիղճ

Մի տղա է լինում ։ Նրա անունը Դավիթ է։ Մի օր նա տեսնում է մի պառավ տատիկի, ով չէր կարողանում փողոցը անցնել։ Եթե Դավիթը նրան օգներ, նա դպրոցից կուշանար։ Բայց նա գնաց և օգնեց տատիկին։ Տատիկը շնորհակալություն հայտնեց Դավիթին և գնաց։ Դավիթը ժամը նայեց և մտքի մեջ ասաց.

Continue reading Խիղճ

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս այդքան կյանքը ավելի հաճելի և ցանկալի կլինի։ Կար չկար մի աղջիկ, նա ամեն ինչից դժգոհ էր։ Նա երազում էր կատվի ձագի մասին։ Մի օր նրան նվիրեցին իր ուզած կատվի ձագի, աղջիկը շատ ուրախացավ և սկսեց ամեն ինչ գնահատել։

Ձմռան և Գարնան ճամփորդությունը

Ձմեռը շատ է սիրում ճամփորդել։ Մի օր նա հարցրեց իր ծնողներին և գնաց Գարնան որոնումների։ Գնաց-գնաց և տեսավ մի ծերունու, երբ մոտիկացավ, ծերունին մրսեց և սառույցի կտոր դարձավ։ Ձմեռը չկարողացավ նրան հալեցնել, մտածեց, որ Գարունը կարող է դա անել և ծերունուն իր հետ վերցրեց։ Ձմեռը շատ էր շոգում, նա մտքում ասաց․

— Շատ շոգ է, ուրեմն ճիշտ եմ գնում․ և շարունակեց իր ճանապարհը։

Գնաց և հանդիպեց մի վիրավոր թռչունի, Ձմեռը այնքան բարի և հոգատար է, որ ցանկացավ օգնել նրան։ Բայց ծերունու նման սառույցի կտոր դարձավ։ Ձմեռը թռչունին էլ իր հետ վերցրեց։ Գնաց նա նկատեց մի շունիկի, որն արդեն շատ ծեր էր և չեր տեսնում, քոռացել էր։ Ձմեռը խղճաց նրան և վերցրեց նրան իր հետ։ Նա շարունակեց իր ճանապարհը։ Ձմեռը համարյա հալվում էր և ասաց․

— Հեռվում ինչ որ մեկը կանգնած է։ Ուռա՜․ ուրախացավ Ձմեռը․ ես գտա Գարնանը։

Երբ Ձմեռը մոտիկացավ Գարնանը և պատմեց, թե ինչ է կատարվել նրա հետ։ Շատ մտածելուց հետո, Գարունը բացականչեց․

— Գտա՜ գտա՜, Ամռան գլխավորի մայրը, չի սիրում ձմեռը և կախարդել է քեզ։

— Իսկ դու կարո՞ղ ես այդ կախարդանքը հանել իմ վրայից և հալեցնել ծերունուն, թռչունին և շունիկին։

— Այո, իհարկե կանեմ։ Չէ որ դու իմ ամենալավ ընկերն ես։

Եվ այսպիսոով նրանք վերադարձան։ Երեխաները շատ ուրախացան, ծառերը ծաղկեցին։ Բայց Գարունը շատ էր տխրել, քանի որ հեռանում են իրարից, բայ Ձմեռն ասաց, որ ամպայման կգա նրան հյուր։ Այսպիսով Ձմեռը հեռացավ։

Ակրոստիքոս Ամանոր բառով

Ամանորը մոտենում է,
մոմերը վառեցին,
անտառային հսկա արջը պատրաստվում էր քուն մտնելու,
նապաստակները կամաց — կամաց փոխում էին իրենց մորթու գույնը,
ոզնին իր բարեկամներին էր սպասում, որպեսզի բացի պահածոները,
րոպեներ անց ընտանիքները հավաքվեցին սեղանի շուրջ և բաժակները լի գինով ուրախ կենացներ ասեցին։

Տերևաթափ չցանկանող տերևը

Աշուն էր։ Ես դուրս էի եկել զբոսնելու և հանկարծ լսեցի թե, ինչպես էր քամին մոտենում մի ծառի և ասում․

— Տերևնե՛ր, նախշուն գույներ հագեք և եկեք ինձ հետ, պարենք, օրորվենք, մանուկներին ուրախացնենք։

Տերևները ասացին․

— Սպասիր այստեղ, սիրելի քամի, մենք շուտով կգանք։

— Լավ, — պատասխանեց քամին։

Տերևները գնացին գունեղ զգեստներ հագնելու, բայց մի տերև չէր ցանկանում գնալ քամու հետ և առանձնանալ մորից։ Քամին համոզում էր փոքրիկին, բայց ինչ որ տեղի էր ունենում, միայն ժամանակի կորուստ։ Այսպիսով տերևը մնաց մոր կողքին, իսկ երբ ընկավ, նա ուրախ էր, որ մոր կողքին էր և մինչև հիմա այդ տերևը իր մոր կողքին է։🍂

Աշնանային անտառում

Բոլո եղանակներն ել շատ գեղեցիկ են իրենց ձևով։ ԲԱյց ինձ ամենից շատը դուր է գալիս աշունը, որովհետև այդ ժամանակ տերևները հագնում են տարբեր գույներ տերևաթափ է տեղի ուննում քյլելուց լսում էիր տերևները ղաշամը։

Մի օր Կատրինը նրա քրոջ Արինայի հետ գնացին ճամբորդելու դեպի աշնանային անտառ։ Երբ նրանք տեղ հասան վրանը բացեցին, տեղավորվեցին և սեղան գցեցին։ Նրանք որոշեցին գնալ մանգալու և հանդիպեցին փոքրիկ նապաստակին, նա ասաց։

— Բարի մարդիք խնդրում եմ օգնեք մեզ — մոտեցավ քույրերին և ասաց մի նապաստակ։

— Ի՞նչ է պատահել փոքրիկ — հառցրեց Կատրինը։

— Որսորդն է կեկել և փորձում է մեզ որսալ։ Իսկ ինձ ուղարկել ն, որպեսզի գտնել բարի մարդկանց և բերեմ, որ նրանք մեզ օգնեն։ — պատասխանեց նապաստակը

— Որտե՞ղ է որսորդը — հարցրեց Արիինան։

— Այն ծառի ետևում — մատնացույց անելով ասաց նապաստակը։

Նրանք գնացին այնտեղ որսորդին համոզեցի, որ նրանց չդիպչի այլ փոխարենը սունկ կամ ուրիշ հատապտուղներ հավագի։

Այսպիսով նապաստակները որսորդը և քույրրը նստեցին խարույկի շուրջ և մինչ ուշ գիշեր զրուցեցին։

Վերջ