Category Archives: Պատմություն

Հուլիոս Կեսարի մասին

Քրիստոսից առաջ 100թ-ի հուլիսի 12-ին ծնվել է համաշխարհային պատմության ամենավառ անհատականություններից մեկը՝ Հուլիոս Կեսարը, պետական, քաղաքական և ռազմական գործիչ, ում հռոմեական ծերակույտը հռչակել է ցմահ դիկտատոր, ապա  գազանաբար սպանել է նրան։

Հուլիոս Կեսարի կենսագրությունը դասական օրինակ է, թե ինչպես կարելի է բազմիցս հայտնվել կյանքի հատակում, սակայն ամեն անգամ կարողանալ հասնել փառքի ու իշխանության բարձրակետին։ Նա աքսորվել է, գերեվարվել, հայտնվել մահվան ճիրաններում, սակայն ամեն անգամ կարողացել է վճարել հսկայական փրկագին ու ազատվելով՝ հասնել իր կյանքի գլխավոր երազանքին՝ անսահմանափակ իշխանության Հռոմեական Հանրապետությունում։

Կեսարը սերել է Հուլիոսների հարուստ պատրիկական (արտոնյալ դաս) ընտանիքից: Մ.թ.ա. 81–78թթ. ծառայել է Փոքր Ասիայում, 63թ. ընտրվել է մեծ պոնտիֆեքս (քուրմ), 61թ. նշանակվել է Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ: Մ.թ.ա. 60թ. վերադարձել է Հռոմ, ընտրվել կոնսուլ (բարձրագույն պաշտոնյա): Քաղաքական և զինվորական ազդեցիկ գործիչներ Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը (3 անձի իշխանություն):

Մ.թ.ա. 58 թ. Կեսարը շարժվեց Գալլիա՝ նվաճելու իր փառքը: Պատերազմը երկարուձիգ 7 տարի տևեց: Նա կարողացավ նվաճել ու հպատակեցնել ողջ Գալլիան: Թալանելով հակառակորդի քաղաքներն ու տաճարները։

Բառերի բացաըրություններ

Հրովարտակով- թագավորի գրավոր դիմումը ժողովրդին կարևոր նշանակություն ունեցող իրադարձության՝ դեպքի ևն առիթով:

խավ-շերտ

ապստամբություն-(քաղաքական) Ժողովրդի զինված կռիվ շահագործող դասակարգերի կամ օտարերկրյա տիրակալների դեմ: Ապսաամբելը:

կառավարչակիչ- Գերատեսչության՝ հիմնարկ-ձեռնարկության գործերը վարող՝ տնօրինող պաշտոնյա:

Նոր բառեր Հին Հռոմից

Ակադեմիա
անֆիթատրո
անատիկ
արենա
արյադնեի կծիկ
բռնապետ
գլադիատոր
լակոնական պոճ
լեգեոն
կմբիշկանություն( օլիգարխիա )
հանրապետություն
հիեռոգլիֆ
հռետոր
կոնսուլ
պատրիկ
բլեբեյ
միապետությւոն
պրինցիպատ
պրովինցիյա
տատրապություն
սեպագիր
բարանա

Հին Հռոմի մասին

Հին Հռոմը շատ աղմկոտ և մարդաշատ վայր էր։ Այնտեղ մարդիկ հանդիպում էին փողոցներում, բնակելի շենքերի մոտակայքում։ Հին Հռոմում շատ խաղեր կաին, մարդիկ գնում էին սպորտային օլիմպիադաներ դիտելու։ Քաղաքացու կյանքը այնտեղ կախված էր իր սոցիալական և տնտեսական կարգավիճակից։ Հին Հռոմում ապրելը համարյա թե նույն բանն էր, իրչպես ապրել ուրիշ մեծ պետությունում, բայց այնտեղ շատ հազվադեպ էր ձանձրալի լինում։ Առաջին դարում այնտեղ ապրում էիր մոտ 100000 մարդ, իսկ Օգոստոսի կառավարման ժամանակ 800000 և շուտով այդտեղ արդեն ապրում էին 1000000 մարդ։ Շատության պատճառով շինվեցին շենքեր մի քանի հարկի բարձրության։ Շենքերը պատրաստված էին վատ նյութերից և շատ հաճախ լինում էին հրդեհներ։ Հին Հռոմում հիմնականում չէին լվանում իրենց հագուստը դրա համար կաին հատուկ մարդիկ։

Համաշխարային պատմություն էջ 125-129

1․Ովքեր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը

 Նրանցից առանձնանում էին Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը:

2․Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում։ Ովքե՞ր ձևավորեցին այն։

Մ․թ․ա․ 60 թվականին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը գալիս են իշխանությունը կիսելու վերաբերյալ համաձայնության։ Արդյունքում՝ Հռոմեական հանրապետությունում ստեղծվում է առաջին եռապետությունը

3․Պոմպեոսի ու Կեսարի միջև ինչո՞ւ պատերազմ սկսվեց և ի՞նչ ավարտ ունեցավ։

Պոմպեոսը և Սենատը, վախենալով Հուլիոս Կեսարի ազդեցության մեծացումից, նրանից պահանջել են զորացրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Կեսարը մերժել է, որի պատճառով հայտարարվել է հայրենիքի թշնամի:

4․Ինչո՞ւ Ծերակույտի անդամները դավադրություն կազմակերպեցին Կեսարի դեմ։

Հուլիոս կեսարին դավադրաբար սպանեցին, քանի որ նա փորձում էր թուլացնել բանակի դերը։ Հռոմում ոչ մի բան չէր կատարվում առանց Կեսարի կամքի։ Նա իսկական բռնապետ էր։

5․ Հռոմի տերության որ մասերում եին իշխում Օկտավիանոսը և Անտոնիուսը։

Օկտավիանոսը կառավարում էր Հռոմից արևմտյան մասում։ Անտոնիոսը կառավարում էր արևելյան մասում, նրա կառավարման կենտրոնը Եգիպտոսն եր ։

6․ինչով ավարտվեց նրանց միջև հակամարտությունը

Հունաստանի արևմտյան ափին տեղի ունեցավ ծովամարտ։ Անտոնիոսը պարտություն կրեց և փախավ Եգիպտոս, որտեղ այնտեղի թագուհու և իր կնոջ Կլեոպատրայի հետ ինքնասպան եղավ։

7․  Ինչպես եր կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը

Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը կոոչվում է Պրինցիպատ։

Հանրապետական կարգի ճգնաժամը

  1. Պատերազմի արդյունքում ռազմագերիները դառնում էին ստրուկներ, իրենք էին մշակում հողը։ Գյուղացին ծառայում էր բանակում, ստանում նպաստ։ Հողը չէր հասցնում մշակել և վաճառում էր։
  2. Ավագանին մեծ օգուտ ստացավ արտաքին նվաճումներից, քայքայված գյուղացուց ձետք բերված հողի մշակված արդյունքում:
  3. Պահանջվում էր վերականգնել միջին գյուղատնտեսությունը հասարակական դաշտից հողակտոր տրամադրելով յուրաքանչյուր ցանկացողի, աշխարհաժողովին վերադարձնել իշխանությունը, ստեղծել արհեստավարժ բանակ, Իտալիայի բոլոր դաշնակիցնորին տալ հռոմեական քաղաքացու իրավունք։
  4. Սուլլաի նպատակը վերադառնալ Ծերակույտ աշխարհաժողովի հաշվին։ Իր նպատակը իրագործելու համար սպանվեցին նրա հազարավոր հակարակորդներ
  5. Հռոմեական ստրուկների ամենահզոր ապստամբությունը տեղի ունեցավ Ք․ա․ 73-71թթ․։ Դրա ղեկավարն էր Սպարտակը, շուտով նրանց միացան հազարավոր այլ ստրուկներ։
  6. Ուժերի գերագույն լարումով նրանք կարողացան հաղթել ստրուկներին։ Հռոմեացիները կոտորեցին նրանց, գերի ընկածներին կենդանի խաչեցին։ Այդ դաժանությամբ նրանք վախ ներշնչեցին բոլոր ստրուկներին։

Հռոմեկան տերության կազմավորումը

  1. Կարթագենը գտնվում է Աֆրիկայի հյուսիսում, այն հիմնել են փյունիկեցիները Ք․ա․ VIIII դարի վերջում, զբաղվում էին առևտրով և նավագնացությամբ։
  2. Ք․ա III Հռոմի և Կարթագենի միջև սկսվեց պայքար Միջերկրական ծովում տիրապետություն հաստատելու համար այն տևեց մինջև Ք․ա․ II դարի կես։
  3. Պունիկյան 2-րդ պատերազմի ժամանակ (Ք․ա. 218-201) առաջնորդում էր կարթագենացի զորավար Հաննիբալը։
  4. 5․ Ք․ա․ 218թ․ Հաննիբալի բանակը մտավ Իտալիա, Ք․ա․ 216թ․ Կաննիի ճակատամարտում հռոմեացիները պարտություն կրեցին Ք․ա․ 202թ․ Հաննիբալը Կարթագենից ոչ հեռու գտնվող տարածքում պարտություն կրեց։ Ք․ա 146թ․ հռոմեացիները հիմնահատակ կործանեցին Կարթագենը։

6․ Հռոմը իր գերակայությունը հաստատեց Հունաստանում պոլիսները զրկվեցին ինքնուրույնությունից Ք․ա II դարի կեսերին Միջերկրական ծովի ավազանի մեծագույն մասում Հռոմը հաստատել էր իր գերիշխանությունը, շատ քաղաքներ վերածվում էին Հռոմից կախվիալ պրովիցիաների (նահանգների)

Հին Հռոմ 07․04․2024

  1. Հռոմի պատմությունը սկզբնավորվել և ծավալվել է Իտալյայում Ապենինյան թերակղզում, երեք կողմից ողողում են Միջերկրական ծովը։ Հյուսիսից Ալպյան լեռներով բաժանվում է Եվրոպայից։ Ամենամեծ կղզին Սիցիլիան է։ Հարուստ է ոսկով արծաթով պղնձով անագով երկաթով։
  2. Իտալիայի հյուսիսում ապրում էին Էտրուսկները, կենտրոնական մասում՝ լատինները, հարավում՝ հույները, գաղութացման արդյունքում էին այդտաեղ հայտնվել։
  3. Հռոմի արքայական դարաշրջանը տևել է մոտ 250 տարի։ Առաջին արքան եղել է հերոս Հռոմուլոսը։
  4. Հողի միակ սեփականատերը ցեղն էր։
  5. Պետության գլուխ կանգնած էր արքան, իշխանությունը ժառանգական չէր, նրան ընտրում էր ծերակույտը (Սենատը), (տոհմերի ավագներից մոտ 300 հոգի), արքան գերագույն քուրմն էրռազմական առաջրորդը, դատավորը։
  6. Քաղաքացիներին բաժանեց դասերի ըստ իրենց տարեկան եկամտի չափերի, իրականացրեց տարածքային և վարչական բաժանում։
  7. Հռոմի վերջին արքան իրեն վեր դասեց օրենքներից , բռնություններ գործադրեց, արդյունքում՝ Ք․ ա․ 510 թվականին արտաքսվեց։
  8. Աշխարհաժողովը և ծերակույտը որոշեցին վերացնել արքայական իշխանությունը և հաստատել հանրապետություն։

Նիկոլայ Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները

Ագամեմնոն և որդին նրա Օրեսթես

Ագամեմնոնի մահը

Տրոյայի դեմ արշավանքի գնալիս Ագամեմնոն խոստացավ իր կնոջը անմիջապես լուր տալ, թե երբ է վերջացել պատերազմը և այլն։ Նրա սպասանկողները խարույկներ պիտի վառեին լեռան գագաթին։ Այդ ազդանշանը շուտով կհասներ կնոջը և նա առաջինը կիմանար պատերազմի մասին։ Իննը տարի տևեց։ Տասերորդ տարուն ինչպես մտածում էին Տրոյան պարտվեց։ Որպեսզի կինը իմանա թե երբ է գալու ամուսինը մի ստրուկ ուղարկեց բարջրաշեն պալատի տանիքը։ Հանուն Էգիսթոսի կինը մտադրվել էր սպանել Ագամեմնոին, երբ նա վերադառնա հաղթանակը ձեռքին։ Մի գիշեր ստրուկը լեռան գագաթին չրագ նկատեց։ Նա գնաց կնոջ մոտ և հայտնեց ուրախ լուրը։ Որպեսզի նրա վրա կասկած չառաջանա կինը գնաց Աստվածներին զոհ մատուցելու։ Ագամեմնոնը հայտնեց, որ հեռու չե և կինը ուրախ ձևացավ։ Վերջապես զորքը եկավ։ Կինը և ամուսինը քայլում եին դեպի պալատ։ Երբ հասան մուտքի մոտ կինը գոչեց։ <<Զևս իկատարած իմ աղերսս, օգնիր ինձ կատարելու այն ինչ վճռել եմ ես>>։ Հանկարծ պալատից լսվեց մահացող Ագամեմնոնի ճիչը։ Կինը սպանեց նրան և դուրս եկավ պալատից հպարտ, կարծես մեծ բան է արել։ Բայց կամաց կամաց նրան էլ սկսեց տանջել խիղճը։ Էգիսթոնը թագավորական հագուստով դուրս եկավ պալատից։ Քաղաքացիները կտոր-կտոր կանեին նրան եթե կինը չպաշտպաներ։ Կինը վածենում էր, որ նրանցից վրեժ են լուծելու և այդպես էլ եղավ։
Օրեսթեսը վրեժ է լուծում հոր համար

Շատ տարիներ անցան նրա մահից։ Մի օր Ագամեմնոնի գերեզմանին մոտեցան երկու օտարականի հագուստով պատանի։ Մեկի ձեռքին թուր կար, իսկ մյուսինին երկու նիզակ։ Պատանիներից փոքրը մոտեցավ և մի փունջ մազկտրեց դնելով շիրիմին։ Դա նրա որդի Օրեսթեսն էր։ Սպանության օրը մի դայակ փրկեց նրան և տարավ այնտեղից շատ հեռու։ Օրեսթեսին դաստիսակեց Ստրոփոս արքան։ Նրա հետ էր թագավորի որդին Պիլատեսը։ Նրանք տեսան ստրկուհիներին որոնք գալիս էին դեպի գերեզման, նրանց հետ էր նաև սպանված արքայի դուստրը Էլեկտրան։ Ընկերները թաքնվեցին և սկսեցին հետևել, թե ինչ պիտի անեն ստրկուհիները։ Նրանք սկսեցին լաց լինել։ Ստրկուհիներին ուղարկել էր կինը։ Նա չար երազ էր տեսել այդ իսկ պատճառով էլ ստրկուհիներին ասաց, որ գնան գերեզման։
Ապոլլոնն ու Աթենաս-Պալլասը փրկում են Օրեսթեսին
Օրեսթեսը գնում է Տավրիս