Daily Archives: 5 Դեկտեմբերի, 2022

Հրաբուխ

լավա

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:

Continue reading Հրաբուխ

«Անուշապուր»

Դեկտեմբերի 5

Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր(վերհիշի՛ր-կրկնի՛ր):

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ։

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

1․ Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը: Կաղանդ — ամանոր, կաղանդ պապա — ձմեռ պապ, չհատնել — անսահմանափակել, անուշապուր — համեղ ուռոլիք

2․ Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

  • 6 բաժակ ջուր
  • 3/4 բաժակ ծիրանի չիր կիսած
  • 3/4 բաժակ չամիչ(քիշմիշ)
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 թ․գ․վանիլին
  • 1/4 բաժակ ընկույզ կտրատած
  • 1/4 բաժակ նուշ
  • 1/4 բաժակ նռան հատիկ

3․ Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:

Անուշապուր — անուշ + ապուր

Անուշաբույր — անուշ + ա + բույր, անուշահամ + անուշ + ա + համ։

Դդմապուր — դդում + ապուր, թանապուր- թան + ապուր