Category Archives: Մայրենիի ստուգատես

Գործնական քերականություն

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն) 

Ուշադիր կարդա՛։

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:

Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:

Հականիշ են իմաստով հակառակ բառերը:

Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:

Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Կարդալ ավելին

Մայրենիի դտեւգատես. 4-րդ կետ

Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Կախարդական այծիկը

Աշուն էր: Մի օր ես և իմ ընտանիքը գնացինք ճամփորդության դեպի անտառ: Մենք շատ լավ հասանք տեղ և առանձնացանք ցախ փնտրելու: Այնքան գեղեցիկ էր այնտեղ երբ քայլում էինք լսվում էր աշնանային խաշամը: Երբ ես հավաքում էի լսեցի մի տարօրինակ ձայն, որը շատ նման էր այծիկի բառաչոցի: Ես կամաց — կամաց մոտենում էի այդ ձայնին և նկատեցի մի շատ գեղեցիկ այծիկի: Նա ուրեր գունավոր փամփլիկ մազեր, բայց նրա որտքը վնասված էր: Ես նրան օգնեցի ոտքը կապեցի և նա մեկ անգամից բուժվեց և ասաց.

— Ես կախարդական այծիկ եմ բարի աղջիկ և դու ինձ օգնեցիր շնորհակալ եմ ամե ինչի համար, որ դու այսքան խնամքով վերաբերվեցիր ինձ հետ: Ասա ինձ ինչ, որ կուզես և ես անպայման կկատարեմ:

Ես ցանկացա, որ բոլորը առողջ և երջանիկ լինեն և նա անհետացավ:

Թեստային աշխատանք (Կամակոր թագավորը)

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր թագավոր է  լինում: Մի օր նա կանչում է իր  երկրի  բոլոր դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին

կարճ

թախտին

մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

Կարող, ձևող:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

երկիր — գոյական

երկար — ածական

դերձակ — գոյական

ասում է — բայ

6. Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր թագավոր է  լինում:

Տես ̀  կհավանե՞ս:

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Որովհետև թագավորը չափից շատ կամակոր էր:

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Երբ դերձակը վերմակ էր կարում, նա դիտմամբ մի քիչ կարճ կարեց և հետո, երբ թագավորը ցանկացավ պարկել և ծածկվել, դերձակը փեշի տակից ճիպոտը հանեց, և հարվածեց թագավորի ոտքերին: Թագավորը իսկույն թաքցրեց իր ոտքերը վերմակի տակ:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն մարդ  իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Կարելի է վերմակը կարճ անել և փետուրով նրան ծիծաղեցնել:

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Անխելք և չափից դուրս կամակորը:

Ճամփորդապատում

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Կոտայքի մարզ Բջնի: Երբ հասանք տեղ մենք հանդիպեցինք Բջնիի դպրոցի IV դասարանի սովորողներին և ձեռք բերեցինք նոր ընկերներ: Մենք կատարեցինք նախագիծ որով մե փորձը տարածեցինք մյուսներին: Հետո գնացինք եկեղեցի և մոմ վառեցինք: Բարձրունք հաղթահարեցինք և ներս մտանք կիսավեր սուրբ երորդության եկեղեցի: ճանապարին մենք կանգ առանք ը մասնակցեցիք աղբ հավագելուն: Այսպիսով մեր օրը շատ բարի ավարտ ունեցավ, ինձ շատ դուր եկավ այնտեղ:

Նկարաշար

Փոքրիկ պատում Բջնիի մասին

Հին ժամանակներում բջնին համարել էին քաղաք և անվանել էին Պճնի, որովհետև այնտեղ շատ գեղեցիկ բնություն է: