Category Archives: Զատիկ

Եղբորս հետ պատրաստում եմ զատկական փլաֆ

Պատրաստում եմ զատկական փլաֆ եղբորս հետ։ Մենք ոկտագործեցինք լավաշ, բրինձ, ընկույզ, չրեր և չամիչներ։

Բրինձի օգտակար հատկությունները — բրինձը պարունակում է վիտամին E և B, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ցինիկ, սելեն, յոդ և այլն։

Ընկույզի օգտակար հատկությունները — ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա:

Չրերի օգտակար հատկությունները — սև սալորի չիրը կարգավորում է նյութափոխանակության համակարգը և լավացնում տեսողությունը։ Ծիրանի չիրը հարուստ է կալիումով։

Չամիչների օգտակար հատկությունները — Նյարդային համակարգի աշխատանքի համար շատ օգտակար է չամիչը։ Այն լավացնում է նաև բերանի խոռոչի վիճակը և ակտիվորեն պայքարում միկրոբների դեմ։

Զատկի ծեսի մասին տեղեկություններ տատիկ-պապիկներից

  • Տատիկս և պապիկս ծնվել են Եղեգնաձորի մարզում։ Նրանք պատմում են, որ հայոց տոների շարքում իրենց համար ամենակարևոր ու սիրված տոներից մեկն է զատիկը։ Զատկի տոնին նրանց տանը պատրաստվել են դեռևս Բուն Բարեկենդանից հետո: Զատիկի սեղանին պարտադիր եղել է ձու, ածիկ, գինի և այլն: Տատիկս պատմում է, որ տոնի ամենատարածված խորհրդանիշը ներկված ձուն է: Հիմնականում օգտագործվում է կարմիր գույնը, որպես Քրիստոսի թափած արյան խորհրդանիշ: Իսկ Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ են , իսկ չամիչը Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը: