Monthly Archives: Ապրիլի 2024

Summer questions 29.04.2024

  • What is your favorite thing to do in the summer? In summer I like to ride a bike and play with my friends. I like <<Vardavar>> very much. And I also eat Ice-creams and watermelons. I went in the pool too.
  • Is summer your favorite season of the year? October because it’s my birthday that month. In my birthday my relatives and friands gift my some presents. We have a lot of funny time.
  • What is your favorite summer memory? My favorite memory was two years ago in <<Vardavar>>. At that time my friend Elen poured a bucket of cold water on my head. It was very funny.
  • What food do you like to at in the summer? I want eat a lot of Ice-creams, fruits and vegetables․
  • What is your favorite drink to have on a hot summers day? I drink fresh juices, could tea and lemonades with some ice.
  • Did you go on holiday last summer? Where? I was at home last summer․
  • How hot does it get in the summer where you live? It is very hot near our apartment in summer. About 35 degrees, but it got to 40 once when I was younger.
  • Where would you like to go on holiday next summer? I want to go next summer on beach or on the village.
  • Is it important for students take a break from studying during the summer? In my opinion, yes, because then we will relax and go to school happier. But during long vacations, you can forget the lessons.
  • What activities do you do in the summer but not in the winter? I can wear shorts, eat a lot of Ice-cream and watermelon.

29.04-03.05.2024 Գործնական քերակնություն

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Գոռգոռալ, դռդռալ, մռմռալ, հռհռալ, կռկռալ, ճռճռալ:

Տղան և իր կատուն դուրս եկան դաշտում քայլելու։ Գետակը գոռգռում էր, գորտերը կռկռում էին և իմ փիսիկը, որը ուրախ թռվռում էր։ Շուտով տղայի հեռաղոսը սկսեց դռդռալ, մայրիկն էր զանգում։ Նա ասաց, որ տղան տուն գա, քանի որ իր հորաքույրն էր հյուր եկել։ Նա վազելով գնաց տուն և երբ համարյա հասել էր հորաքույրի մոտ չնկատեց ոտքի տակի քարը և ընկավ։ Հորաքույրը տեսավ և շուտ տուն տարավ։ Նա մշակեց երեխայի վերքը, մռմռում էր երևի։ Հետո նրանք նստեցին տորթ կերան թեյ խմեցին և հեռուստացույց դիտեցին։

2. Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:

ա) Կանաչ, զմրուխտե: <<Զմրուխտե բառը կանաչ բառի հոմանիշներից է>>, սա ինձ ասաց դասատուս։

բ) Բաժակ, գավաթ: Մայրիկ, իսկ բաժագի և գավաթի տարբերությունը ո՞րն է։

գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ: Աղջկա տունը ամբողջովին ձյունաթույր է։ Պատերը սպիտակ են և նույնիսկ նրանց վերմակներն են ճերմակ։

3. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ — տգեղ, հաճելի — տհաճ, մարդկային — ան,արդկային, գիտուն — անգետ, դուրեկան — անդուր, ուշադիր — անուշադիր, արժանի — անարժան, թևավոր — անթև, ախորժելի — անախորժ, գունեղ — անգույն, բնական — անբնական, խելոք — անխելք, կարևոր — անկարևոր, լուրջ — անլուրջ, անամպ — ամպ, տեղյակ — անտեղյակ, լուսավոր — անլույս, գերակշռել — անգերակշռված, խոսուն — անխոս, կարևոր — անկարևոր։

4. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, … մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին …:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի … … է: Եվ …ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ … է: Դեռ … չունի այն հարցը, թե ինչի …ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ …ները: Իսկ ի՞նչ է բերելու … ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա … կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական … ապագա է սպասվում:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից,  գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի  այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

5. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկին տեսավ, որ կողքի ուղևորը վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին մխիթարել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը անվտանգ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

6. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

Պատի ծեփ դառնալ-գունաթափվել, պայման կապել-պայմանավորվել, քիթը կախել-տխրել, բերանը բաց մնալ-զարմանալ, իրեն պատեպատ տալ-տանջվել:

Ապրիլ ամսվա ամփոփում․ մայրենի

Հաճելի երազը

Գործնական քերակիանություն 05․04․24

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները: Ղ. Աղայան

15.04 գործնական քերականություն

Լիլիայի հոգին գեղեցիկ է դառնում

Ցախավելի գաղտնիքը

22.04-26.04.2024 գործնական քերականություն

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Continue reading Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Համաշխարային պատմություն էջ 125-129

1․Ովքեր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը

 Նրանցից առանձնանում էին Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը:

2․Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում։ Ովքե՞ր ձևավորեցին այն։

Մ․թ․ա․ 60 թվականին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը գալիս են իշխանությունը կիսելու վերաբերյալ համաձայնության։ Արդյունքում՝ Հռոմեական հանրապետությունում ստեղծվում է առաջին եռապետությունը

3․Պոմպեոսի ու Կեսարի միջև ինչո՞ւ պատերազմ սկսվեց և ի՞նչ ավարտ ունեցավ։

Պոմպեոսը և Սենատը, վախենալով Հուլիոս Կեսարի ազդեցության մեծացումից, նրանից պահանջել են զորացրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Կեսարը մերժել է, որի պատճառով հայտարարվել է հայրենիքի թշնամի:

4․Ինչո՞ւ Ծերակույտի անդամները դավադրություն կազմակերպեցին Կեսարի դեմ։

Հուլիոս կեսարին դավադրաբար սպանեցին, քանի որ նա փորձում էր թուլացնել բանակի դերը։ Հռոմում ոչ մի բան չէր կատարվում առանց Կեսարի կամքի։ Նա իսկական բռնապետ էր։

5․ Հռոմի տերության որ մասերում եին իշխում Օկտավիանոսը և Անտոնիուսը։

Օկտավիանոսը կառավարում էր Հռոմից արևմտյան մասում։ Անտոնիոսը կառավարում էր արևելյան մասում, նրա կառավարման կենտրոնը Եգիպտոսն եր ։

6․ինչով ավարտվեց նրանց միջև հակամարտությունը

Հունաստանի արևմտյան ափին տեղի ունեցավ ծովամարտ։ Անտոնիոսը պարտություն կրեց և փախավ Եգիպտոս, որտեղ այնտեղի թագուհու և իր կնոջ Կլեոպատրայի հետ ինքնասպան եղավ։

7․  Ինչպես եր կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը

Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը կոոչվում է Պրինցիպատ։

22.04-26.04.2024 գործնական քերականություն

  1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռագիր, հարթավայր, լրագիր. գետաձի, մեծատառ, նստատեղ, առագաստանավ:

Հեռ-ա-գիր, հարթ-ա-վայր, լր-ա-գիր. գետ-ա-ձի, մեծ-ա-տառ, նստ-ա-տեղ, առագաստ-ա-նավ:

2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

  • Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:
  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:
  • Միայն անգղեր էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիները դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

3. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողաբների ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրներով տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախրշերի երկարությամբ:

4Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային «խուզարկուներ» («խուզարկու»), որոնք (որ) ծովերում (ծով) ու օվկիանոսներում (օվկիանոս) գանձեր (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններ (հաջողություն): Վագներն իր ընկերոջ (ընկեր) հետ Ֆլորիդայի ափի (ափ) մոտ խորտակված իսպանական նավ (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեքով (արժեք) գանձ (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թվեր (թիվ) են կազմում այնպիսի որոնողները (որոնող), որոնք (որ) չեն կարողանում նույնիսկ որոնումների (որոնում) ծախսերը (ծախս) փակել:

5. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառույցները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներներ (անցնել):

Ըստ հունական ավանդության (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելք (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագավորը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

6. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի խորքերում (խոր)՝ խորջրյա նստվածքներում (նստել) հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ ների (միանալ) միացումների քայքայումը խորքից (խոր) մեծանում է:

7. Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, թեև սպիտակա արջերը կարողանում են:

8. Յուրաքանչյուր շարքից մեկ բառ ընտրի՛ր և կազմի՛ր բառակապակցություններ: Ստացված կապակցությունների մեջ ո՞ր բառերն են փոփոխվում:

Ա. Ծով, կյանք, ընկեր, լեռ, տարի, գիշեր:

Բ. Մինչև, մասին, առանց, մեջ, բացի, հանուն, փոխարեն

ծովի մասին

առանց կյանք

մինջև տարի

լեռների միջև

գիշերվա մեջ

հանուն ընկերոջ