Category Archives: Թումանյանական օրեր

Հովհանես Թումանյան կենսագնություն

«Իմ մանկությունը անց եմ կացրել աստվածային շռայլության մեջ…»

Հովհաննես Թումանյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային չքնաղ անկյուններից մեկում՝ Լոռվա լեռնային շրջանի Դսեղ գյուղում:

Լոռին ունի պատմական հարուստ անցյալ: Այն դեռևս մ. թ. ա. 3-րդ դարի վերջերից կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր կամ Տաշրատափ գավառը: Այդտեղ 10-րդ դարի վերջերին կազմավորվել է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորությունը՝ ձեռք բերելով քաղաքական անկախություն:

 Լոռու բարձրավանդակը, որպես անառիկ պատնեշ, դարեր շարունակ եղել է օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի կենտրոններից մեկը:

Լոռու լեռնային շքեղ բնապատկերն ամբողջացնում է Ձորագետի ու Փամբակի միացումից ծնվող Դեբեդ գետը, որի զառիթափ ձորալանջին գտնվում են պատմահնագիտական մեծ նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը և այլն:

Հուշարձաններով հարուստ խոր ձորի միջով հոսող Դեբեդի աջակողմյան ձորափին էլ՝ մի բարձր հարթավայրի վրա, տարածվում է Դսեղ գյուղը:

Դսեղի տեղագրության ու պատմամշակութային արժեքի համընդգրկուն ու դիպուկ նկարագրությունը տալիս է ինքը՝ բանաստեղծը. «Դսեղ գյուղը… կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից, մի փոքրիկ լեռնաշղթայով պատած… Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է բնակերտ ամրոցի»:

Այս լեռնային բնության գրկում է անցկացրել Թումանյանն իր մանկությունը՝ վայելելով լեռնային անմահական օդը, լեռնային կյանքի ազատությունն ու խաղաղությունը:

Հայրենի Լոռին իր հիասքանչ բնությամբ եղել է բանաստեղծի ոգևորության անսպառ աղբյուրը, իսկ դեռ մանկուց լսած ու սիրած ժողովրդական երգերն ու զրույցները, հեքիաթներն ու լեգենդները՝ նրա ստեղծագործության առատ սնունդը:

բարձրավանդակ — բարձր դիրքում գտնվող հարթություն

անառիկ — ամուր, մատչելի

պատնեշ — ցանկապատ

ազատագրություն — ազատագրելը, ազատագրվելը

վայրէջք — վայրէջք

պատմահնագիտական —

տեղագրություն — որևէ տեղի մանրամասն նկարագրություն և գծագրություն

անդնդախոր — խոր իմաստ ունեցող

Թումանյանական ֆլեշմոբի ամփոփում

Ծանոթացի՛ր ընկերներիդ ֆլեշմոբային տեսանյութերին, ռադիոնյութերին, ընտրի՛ր լավագույն աշխատանքները, բլոգումդ առանձնացրո՛ւ ընտրածդ նյութերը, հիմնավորի՛ր ընտրությունդ (այսինքն՝ գրի՛ր, թե ինչու ես ընտրել հենց այդ տեսանյութերը կամ ռադիոնյութերը):

Ես ընտրեցի Միքայել Սադոյանի <<Սուտասանը>> հեքիաթը, որովհետև նա ամեն ինչ արել էր իր ընտանիքի հետ, նաև իր պուճուր քույրիկն է մասնակցել։ Խորհուրդ եմ տալիս դիտել այն։

Նաև դուր եկավ Յանա Կարապետյանի աշխատանքը։ Նա մասնակցում էր իր մոր հետ, բայց իրենց խոսքը հնչում էր շատ դերասանական։

Դուր եկավ նաև Ռոզի Հակոբյանի բանաստեղծությունները, որովհետև նրա ձայնից լսվում է, որ նա զգում է բանաստեղծությունը։