Monthly Archives: Սեպտեմբերի 2020

Կաքավ

  1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ – լսողություն չունեցող
գանգատ անել — բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգ չսիրել
խնդիրքի գնալ — խնդրել

  • Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

  • Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

  • Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով էր

  • Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:

Կաքավը երգում էր դաշտերի մասին

  • Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:

Կլինի ձանձրալի և տխուր

  • Նամակ գրի՛ր արծիվ արքային:

Բարև սիրել ի՛ արծիվ արքա,

ուզում եմ ասել, որ պետք չէ մշտապես լսել ամենքի խնդրանքները։ Լավ կլինի, որ ինքնուրույն որոշումներ կայացնեք։ Արքաները միշտ իմաստուն են լինում և կարողանում են լուծել բոլոր դժվար հարցերը։

Սիրով՝ Սարգսյան Սյուզանայից

ԿԱՔԱՎ

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

— Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ —
գանգատ անել —
երգի հետ գլուխ չունենալ —
խնդիրքի գնալ —

Ես և շրջակա

Մեր դասարանում տղաներն ու աղջիկները ավելի հաճախ միասին են խաղում: Ավելի հետաքրքիր անցնում են շախմատի և դոմինոյի խաղերը։

Իմ կարծիքով ՝ տղաները պետք է տեղափոխեն ծանր իրեր, իսկ աղջիկները հետևեն մաքրությանը: Մնացածգործերը տղաներն ու աղջիկները կարող են անել միասին։

Փայտփորիկ

Փայտփորներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Փայտփորիկները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։  Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։ Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։  Որոշ տեսակներ ընդգրկված են ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ։

Կենսաբանության առանձնահատկությունները։ Նստակյաց է։ Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին։ Դնում են 1–9, սովորաբար, 4–6 ձու։ Զարգացու մը՝ 12–14 օր։

Ես և շրջակա աշխարհ — Ես և իմ ընկերը

Իմ լավագույն ընկերուհին Մանեն է։ Մանեն մեր տակի հարևանն է։ Մենք իրար հետ ինքնագլոր ենք քշում, խաղում ենք տարբեր խաղեր։

Մենք հաճախ ենք օգնում իրար։ Մի օր ես ընկա, Մանեն խաղը կիսատ թողեց , վազեց ինձ մոտ, օգնեց ինձ և ուղեկցեց տուն։ Ես նույնպես նրան օգնել եմ եիկուականի հեծանիվ քշել սովորել։