Monthly Archives: Ապրիլի 2021

Իմ երազանքը

Ես միշտ երազել եմ դառնալ ծրագրավորող։ Ցանկանում եմ ստեղծել հետաքրքիր ռոբոտներ։ Օրինակ՝ տնտեսական ռոբոտ, ով կզբաղվի տնային գործերով, թռչող ռոբոտ, զինվորական ռոբոտ, ով կպաշտպանի հայրենիքը և այլն։ Բայց ամենից շատ կուզեի ստեղծել կախարդական թևեր, որոնց օգնությամբ մարդիկ թռչունների նման կճախրեին կապույտ երկնքում։ Իմ երազանքները կատարելու համար ես պետք է դառնամ շատ հայտնի ծրագրավորող, ում մասին հուսով եմ հետագայում դուք կլսեք։

Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ գտիր այդ բառերի բացատրությունները  :

2.Նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

տաքացնել — ջերմացնել

անգութ — անխիղճ

ոչնչացնել — կործանել

պահպանել — պաշտպանել

շինել — կառուցել

կոտորել — փշրել

խնայել — պահել

3․Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։ տներ, գոմեր, մարագներ, վանքեր։

4․Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։ Իմ կարծիքով փայտը կարելի է փոխարինել երկաթով։

5․Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։ Ես հմաջայն եմ, ծառերի գանգատի հետ, որովհետև մենք չենք խնայում ծառերը։

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր: Առակը սոսովորեցնում է, որ պետք է պահպանել և խնամել ծառերը։

4. Paint ծրագրով նկարի՛ր  առակը և տեղադրի՛ր բլոգում: