Monthly Archives: Դեկտեմբերի 2020

Մայրենի 24․12․2020․

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Տարվա եղանակները հաջորդում են միմյանց։ Գարնանը ողջ  բնությունը արթնանում է։ Ամռանը բնության մեջ առաջինը հասունանում է բանջարեղենը։ Կանաչ տերևների միջից ժպտում են ծիրանը, կեռասը,բալը։ Աշնան վերևին օրերը կարճանում են։Ձմռանը ամբողջ օրը երեխաները վազվզում են ձյուներում։

Առարկա ցույց տվող բառերից (գոյականներից) գործողություն ցույց տվող բառե՛ր (բայեր) կազմիր:

Սուտ-ստել

Գիր-գրել

Ծաղիկ-ծաղկել

Երգ-երգել

Կռիվ-կռվել

Մաթեմատիկա 22․ 12․ 2020թ․

1.Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

  • 156 և 203 թվերի գումարը 156+203=359
  • 504  և 300 թվերի տարբերությունը 504-300=204
  • 15 և 3 թվերի քանորդը 15:3=5
  • 6 և 9 թվերի արտադրյալը 6×9=54
  • 5 և 4 թվերի գումարի կրկնապատիկը 5+4=9  9×2=18
  • 15 – 5 թվերի տարբերության եռապատիկը 15-5=10 10×3=30

2.Հաշվի՛ր 5x3x8x2 արտահայտության արժեքը։  240

3.Հաշվի՛ր 20×40-240:80 արտահայտության արժեքը։  797

4.Գտի՛ր անհայտ հանելին։ 820-421= 399

5.Գտի՛ր անհայտ գումարելին։ 218+244=462

6.7 տետրի համար Աննան վճարեց 280 դրամ։ Անին որքա՞ն պետք է վճարի այդ նույն տետրից 8 հատ գնելու համար։

280:7=40

280×40=320

Պատ․՝ 320։

7.Համեմատի՛ր

5×40>40+40+40+40          40×8>40×6

3×72<72+72+72+72

6×35>35+35+35+35

4×50=50×4

3×70>2×70

8.Արտահայտի՛ր

Ա. Րոպեներով

1 ժամ 5 ր = 65 ր

1 ժամ 20 ր = 80 ր

,2 ժամ 10 ր = 130 ր

4 ժամ 15 ր = 255 ր

Բ. Ժամերով

60 ր = 1 ժ

75 ր = 1 ժ 15 ր

130 ր = 2 ժ 10 ր

150 ր = 2 ժ 30 ր

9. Հաշվի՛ր

657 + 184 = 841

438 + 159 = 597

357 + 485 = 842

347+ 128= 475

274 + 349 = 623

10. Ուղղանկյան մի կողմը 9 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր ուղղանկյան  պարագիծը:

(9×2)+(15×2)=48սմ

Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

15-5=10

10+15+5=30սմ

Ցանկությունների ծառը։ Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին
թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին.
«Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական
չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր,
նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում
մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր:
Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ
տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի
տակ ու ասաց. Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները
հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու
աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր,
փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ
մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները
հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում. Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն
Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը«Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը
խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել,
որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել.
«Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ
միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու,
մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես
այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,
թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ
Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ
ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին
կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին.
«Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և առցանց բառարանի
    օգնությամբ բացատրի՛ր:
  2. Պատմի՛ր ծառի մասին: Ինչո՞ւ այն սովորական ծառ չէր:

Ծառը սովորական ծառ չէր, որովհետև նա կատարում էր բոլորի երազանքները։

  1. Պատմի՛ր Ուիլիամ Քեդոգան Սմիթի ու նրա ցանկության մասին:

Ուիլիամ Քեդոգան Սմիթը օճառ էր վաճառում։ Նա չէր սիրում իրենց բակի տղաներին և աղջիկներին։ Ուիլիամ Քեդոգան Սմիթի երազանքն էր, որ բոլոր տղաներն և աղջիկներն հայտնվեն լուսնի վրա։

  1. Պատմի՛ր Ուիլիամ Քեդոգան Սմիթի ու Բիլ Սմիթի մասին:

Ուիլիամ Քեդոգան Սմիթը օճառ էր վաճառում։ Նա չար մարդ էր, որը չեր սիրում երեխաներին։

Բայց հետո նա բարիացավ և ուզեց, որ բոլորն իրեն Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն, ով հրուշակեղենի խանութ կունենա և երեխաներին թեյի կհրավիրի։

  1. Դուրս գրի՛ր կեռնեխի ցանկությունը:

Թող բոլոր տղաներն և աղջիկները վերադարնան։

  1. Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություններ կհայտնես: Պատումդ
    հրապարակի՛ր բլոգում:

Ցանկության ծառ շատ կուզենայի, որ դու իրական լինեիր և իրականիցնեիր բոլոր մեծահասակների և երեխաների ցանկությունները։ Ես ինքս կցանկանայ, որ փոքրիկ շունիկ ունենամ։ Կուզենայի, որ միշտ ձմռանը առատ ձյուն գար։ Շատ կուզենայի, որ դու կատարեիր միայն բարի և խելամիտ ցանկությունները և երբեքգ չչորանաս։

Նվերների աշխարհոում

Դեկտեմբերի տասնութին մենք դասարանով գնացինք դիտելու «Նվերների աշխարհը» երաժշտական, ամանորյա ներկայացումը: Երաժշտական ներկայացումը շատ զվարճալի էր։ Գլխավոր հերոսներն են Ձմեռ Պապիկը, Ձյունանուշիկը, գլխավոր էլֆը, եղնիկը, սպիտակ առջը, սյուռիկը, գրինչը ով փորձում էր գողանալ բոլոր երեխաների ամանորիա նվերները, բայց նրան համոզեցին և գրինչը երգի միջոցով համաձայնվեց, որ ճիշտ չե գողանալ երեղաների ուրախությունը։ Մենք օգնեցինք սկյուռիկին, սպիտակ առջին, եղնիկին և ձյունանուշիկին պատրաստել երեք հատ նվերներ։

Ամանորը տարբեր երկրներում

Իտալիայում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել:

Իսպանիայում

Իսպանիայում Նոր տարվա ավանդույթների մեջ մտնում են բնակչության կողմից շատ խաղող ուտելը, որը իրենց կարծիքով մաքրում է ոգին։ Ամեն մի խաղողը օգնում է նոր տարում լինել ավելի հաջողակ: Այդ ավանդույթը առաջին անգամ հիշատակվել է 1897 թ., սակայն իսպանացիները մտածում են, որ այդ ավանդույթը եկել է Էլչեից, և այն հիշատակվել է 1909 թվականին: Այդ բանից հետո բոլորը գնում են տուն, որտեղ իրենց սպասում են ընտանեկան ընթրիքը, շամպայնը և գինին։ Երկրում նորաձև է նաև կարմիր ներքնազգեստ կրելը Նոր տարին դիմավորելիս, քանի որ կարմիր գույնը հաջողություն է բերում:

Ամբողջ տոնական վարքն Իսպանիայում տեղի է ունենում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը։