Daily Archives: 15 Նոյեմբերի, 2022
Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում
Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը եւ Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը:
Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (Խոր վիրապ), որ սահմանված էր մահապարտների համար: Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում: Առաջին հրովարտակով հրամայում է Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաներին կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար:
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը սերտորեն կապում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ: Սրանք հռոմեացի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչին և հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ: Տրդատը հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Կույսերի եւ հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ հոգեկան ծանր հիվանդություն է ստանում: 5րդ դարում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խոզակերպությամբ եւ Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ:
Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը: Վերջինս ազատվելով բանտարկությունից հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում: Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության մասին ու բժշկում Տրդատ թագավորին: Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:
Հարցեր և առաջադրանք
- Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։ Երբ թագավորը ծանր հիվանդանում է և Գրիգորին ազատում են բանտից։ Գրիգորը ասում է թագավորին, որ կարող է բուժվել ընթունելով միայն քրիստոնեությունը ընդունելով կարելի է բուժել Տրդատ թագավորին։
- Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։ Տրդատը հրամայում է բանտարկել Գրիգորին, որովհետև իմանում է, որ նրա հայրը սպանել է Տրդատի հորը։
- Որտեղ է բանտարկվում Գրիգորը։ Գրիգորը բանտարկվում էր Արտաշատի ստորերկրյա բանտում, Խոր վիրապ։
- Ինչու՞ է Գրիգորն ազատվում բանտարկությունից։ Որովհետև երբ Տրդատ թագավորը հիվանդանում է թագավորի քույրը մի քանի անգամ երազ է տեսնում, որ Գրիգորը կարող է բուժել Տրդատին։
- Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։ Գրիգորի շնորհիվ Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։
Ուղղանկյուն
Вход в Мхитар Себастаси
Через знакомых я узнала, что Мхитар Себастаси очень интересен в комплексе и решил стать Себастаси. Я перешла в эту школу с третьего класса и еще не стал полноценным себастьянцем, но я поняла, каким должен быть каждый ученик настоящего себастьянцем. Мы должны быть любителем животных, уметь очень хорошо идти в поход и иметь хорошие навыки работы с компьютером. Мне очень понравилось это школа