29.04-03.05.2024 Գործնական քերակնություն

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Գոռգոռալ, դռդռալ, մռմռալ, հռհռալ, կռկռալ, ճռճռալ:

Տղան և իր կատուն դուրս եկան դաշտում քայլելու։ Գետակը գոռգռում էր, գորտերը կռկռում էին և իմ փիսիկը, որը ուրախ թռվռում էր։ Շուտով տղայի հեռաղոսը սկսեց դռդռալ, մայրիկն էր զանգում։ Նա ասաց, որ տղան տուն գա, քանի որ իր հորաքույրն էր հյուր եկել։ Նա վազելով գնաց տուն և երբ համարյա հասել էր հորաքույրի մոտ չնկատեց ոտքի տակի քարը և ընկավ։ Հորաքույրը տեսավ և շուտ տուն տարավ։ Նա մշակեց երեխայի վերքը, մռմռում էր երևի։ Հետո նրանք նստեցին տորթ կերան թեյ խմեցին և հեռուստացույց դիտեցին։

2. Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:

ա) Կանաչ, զմրուխտե: <<Զմրուխտե բառը կանաչ բառի հոմանիշներից է>>, սա ինձ ասաց դասատուս։

բ) Բաժակ, գավաթ: Մայրիկ, իսկ բաժագի և գավաթի տարբերությունը ո՞րն է։

գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ: Աղջկա տունը ամբողջովին ձյունաթույր է։ Պատերը սպիտակ են և նույնիսկ նրանց վերմակներն են ճերմակ։

3. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ — տգեղ, հաճելի — տհաճ, մարդկային — անմարդկային, գիտուն — տգետ, դուրեկան — անդուր, ուշադիր — անուշադիր, արժանի — անարժան, թևավոր — անթև, ախորժելի — անախորժ, գունեղ — անգույն, բնական — անբնական, խելոք — անխելք, կարևոր — անկարևոր, լուրջ — անլուրջ, անամպ — ամպ, տեղյակ — անտեղյակ, լուսավոր — անլույս, գերակշռել — անգերակշռված, խոսուն — անխոս, կարևոր — անկարևոր։

4. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, … մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին …:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի … … է: Եվ …ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ … է: Դեռ … չունի այն հարցը, թե ինչի …ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ …ները: Իսկ ի՞նչ է բերելու … ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա … կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական … ապագա է սպասվում:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից,  գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի  այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

5. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկին տեսավ, որ կողքի ուղևորը վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին մխիթարել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը անվտանգ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

6. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

Պատի ծեփ դառնալ-գունաթափվել, պայման կապել-պայմանավորվել, քիթը կախել-տխրել, բերանը բաց մնալ-զարմանալ, իրեն պատեպատ տալ-տանջվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով