15.04 գործնական քերականություն

  1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումիցից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատի (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչությունը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորը (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատը (շրջապատել):

2. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերուլթյունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

Չակերտների մեջ գրվում են վերնագրերը և ինչ որ բանի անվանումները օրինակ <<Ձախորդ Փանոսը>>

Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ <<Հազարան բլբուլը>>:

<<Կիևյանի>> և <<Հաղթանակ>>. կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները <<Ապոլոն-11>> տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան <<Դունկան>> զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

<<Ջերմուկ>> հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի <<Աքսորականներն անտառում>> արկածային վեպը:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք

4. Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Պոզ, կոտոշ, եղջյուր

քուն, նինջ, նիրհ

իղձ, ցանկություն, բաղձանք

նախագուշակ, կանխասաց, մարգարե

խորխորատ, վիհ, կիրճ

 5. Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը մեծին․, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի գիժ քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

6. Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны

Շնորհակալության ունակության մասին

Դարակի վրա մի փոքրիկ կավե սափոր կար։ Սենյակի անկյունում, մահճակալի վրա, հիվանդ մարդ պառկած էր՝ ծարավից։ «Խմել Խմել…»,- ամեն րոպե հարցնում էր նա։ Բայց նա բոլորովին մենակ էր, և նրան օգնող չկար։ Հիվանդի խնդրանքն այնքան ողորմելի էր, որ սափորը չդիմացավ: Կարեկցանքը լցվեց նրա մեջ: Մեծ ջանքեր գործադրելով՝ նա գլորվեց դեպի հիվանդի մահճակալը՝ կանգ առնելով նրա ձեռքի կողքին։ Հիվանդը բացեց աչքերը, և հայացքն ընկավ սափորի վրա։ Ամբողջ ուժերը հավաքելով՝ մարդը վերցրեց սափորը և սեղմեց ջերմությունից տաքացած շուրթերին։ Եվ միայն հիմա հասկացավ, որ սափորը դատարկ է։ Վերջին ուժերը հավաքելով՝ հիվանդը սափորը նետեց պատին։ Այն փշրվեց դառնալով անպետք կավի կտորներ։

Հիշեք, որ պետք է շնորհակալ լինել, երբեք մի դարձրեք կավի կտորների նրանց, ովքեր ցանկանում են ձեզ օգնել, նույնիսկ եթե նրանց փորձերն ապարդյուն են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով