Էլֆի և Փեթրինի հաղթանակը Գրինչի դեմ

Ձմեռն է մոտենում։ Սանտան հավաքում է երեխաների նամակները և պատրաստում նամակների միջի նվերները։ Նրանք գիտեին, որ այս տարի Գրինչը զարթնել է և ամեն ինչ կանի, որպեսզի խանգարի Սանտաին, որպեսզի ենեխաները իրենց նվերները չստանան։

Մի աղջիկ է լինում, Փեթրին։ Նրա ընկերուհիները չէին հավատում Ձմեռ պապիկին և նրանց նվերներ տալիս էին ինրենց ծնողները։ Փեթրիի ծնողները սկսեցին հավատալ Սանտային, քանի որ իրենք աղջկան նվերներ չէին պատրաստում։ Սանտան տեսել էր, որ Փեթրին հավատում էր իրեն և միշտ լավ և բարի նվերներ էր ուղարկում։ Մի օր Սանտան ասաց իր ամենաբարի և ամենաընկերասեր էլֆին․

— Ալկատնյա հիշու՞մ ես, որ մի օր ասացիր, որ ցանկանում ես ընկերանակ մի երեխայի հետ, բայ որ ամպայման հավատա Սանտային։ Այսինքն ինձ — ասաց Սանտան։

— Այո սիր, հիշու՛մ եմ։

— Ես մի աղջկա եմ տեսել։ Ամեն տարի նա նամակ է գրում ձմեռ պապիկին։ Նրա եղբայրը, Ջեյմսը նրան ասում է, որ ձմեռ պապիկ չկա, բայց Փեթրին ուշադրություն չէր դարձնում եղբոր բառերին։ Ուզու՞մ ես նրա հետ ընկերություն անել։

— Իհարկե Սանտա — ուրախ պատասխանեց Ալկատնյան։

— Շատ լավ, ուրեմն ես քեզ հունվարի 1-ին ժամը 00։00-ին կուղարկեմ նրա սենյակ և դու կնկերանաս նրա հետ։

Օրը մոտեցավ ավարտին և Ալկատնյան իրերը հավաքեց և խնդրեց Սանտային, որ տելեպորտով ուղարկի նրան Փեթրինի սենյակ։ Երբ էլֆը տեղ հասավ և աղջիկը մտավ իր սենյակ նրանք ծանոթացան։ Շատ զարմանալի էր, Փեթրինը նույնիսկ չարձագանքեց և զարմանքի էմոթյաներ ցույց չտվեց։

— Ալկատնյա իսկ ինչու՞ ես եկել, չէ՛ որ Սանտան և էլֆերը պետք է թաքնուն մնան։

— Այո՛, դու մեր երկրի միակ մարդն ես, ով ամբողջովին հավատում է Սանտային և էլֆերին։ Սանտան դա տեսավ և ասաց, որ քեզ մոտ գամ շատ կարևոր գործի համար։

— Ի՞նչ գործ, — հարցրեց աղջիկը։

— Այս տարի Գրինչը զարթնել է և Սանտան վստահ է, որ նա ամեն ինչ կանի միայն թե խանգարի մեզ և փչացնի Նորտարին։ Մենք պետք է կանգնեցնենք նրան, իսկ եթե չկարողանանք այս նորտարին կլինի ամենավատը բոլորիս համար։

Ալկատնյան և Փեթրինը գնացին դեպի Գրինչի սարը։ Նրանք դուռը թակեցին և երբ տեսան, որ Գրինչը տանը չէ ներս մտան։ Նրանք մտածեցին, որ Գրինչը դեռ քնած է։ Պարզվեց, որ ոչ։ Երբ էլֆը և աղջիկը մտան Գրինչը դիմավորեց նրանց պարանով և կապեց նրանց։ Երբ Փեթրին հասկացավ, որ իրավիճակը շատ սուր է նա հանեց իր մոտի շոկոլադը և ասաց․

— Սիրելի Գրինչ, մենք եկել ենք ընկերանալու, մենք քեզ ոչինչ չենք անի։ Խնդրում եմ բաց թող մեզ․ — սիրալիր ձայնով ասաց աղջիկը։

— Իրո՞ք․ — ասաց Գրինչը

— Իհարկե սիրելի Գրինչ։ Մենք որպես հյուր նույնիսկ կոնֆետներ ենք բերել քեզ համար։

Շատ զարմանալի էր, Գրինչը իր կյանքում առաջին անգամ ժպտաց և երջանկության էմոթիյաներ ցույց տվեց։ Նրա կանաչ մորդին թաբվեց և միջից դուրս եկավ մի սիրունիկ տղա։ Նա ասաց․

— Իմ անունը Մայքլ է։ Ես Գրինչ էի դարձել այն ժամանակ, երբ իմ ծնողները նվերը դրեցին տոնածառի տակ։ Ես շատ ջղայնացա, քանի որ գիտեի, որ Սանտան իսկական է։

Եվ այսպես Ալկատնյան Փեթրին և Մայքլը ընկերացան։ Եվ վերջապես էլֆը ասաց։

— Էրեխեք մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք, բայց ես արդեն պետք է գնամ։ Կհանդիպենք մյուս տարի։ Ցտեսությու՜ն

— Ամանորը փրկված է՜։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով