Daily Archives: 28 Դեկտեմբերի, 2023

Աքեմենյան Իրանը

Առաջադրանք 1

Դասարանական

Աքեմենյան Իրանը/Պատասխանել հարցերին/

1․ Իրանական սարահարթի հարավում տեղակայվեց Էլամը։ Դրա մայրաքաղաքն էր Շոշը։

2․ Արիական ցեղերը Իրան են ներթափանցել Հայկական լեռնաշխարհի կողմերից։ Արիացի նշանակում է ազնվազարմ։

3․ Մարական ցեղերը ապրում էին Իրանի հյուսիսում։ Իրենց պետություն ստեղծեցին Ք.ա. VIII դարում։

4․ Պարսիկների առաջնորդ Կյուրոսը մարերի երկիրը գրավեց Ք.ա. 550 թվականին։

5․ Կյուրոսը իր առջև դրել էր մեծ նպատակ նվաճել Առաջավոր Ասիան։ Նա նվաճեց Բաբելոնը և Լիդիայի թագավորությունը, իսկ նրա որդին նվաճեց Եգիպտոսը։

6․ Դարեհ I-ի դեմ ապստամբեցին Բաբելոնը, Մարաստանը և Էլամը։

7․ Դարեհ I-ը իր տերությունը բաժանեց մարզերի։ Դրանցում նա կառավարիչներ նշանակեց իր ազգականներին և մերձավորներին, որոշ երկրներում՝ նաև տեղական արքայատոհմերի ներկայացուցիչների:

8․ Դարեհ I-ի օրոք կառուցվեց Արքայական ճանապարհը` 2500կմ։


Հայկազունիների նոր թագավորությունը, Ք. ա. VII-VI դարերում

Ներկայացրու Ք.ա. 6-2-րդ դարերում Հայաստանում նշանակալից իրադարձությունները,  ժամանակագրությունը:

Ք․ ա․ 580-570-ական թթ. թագավորում էր Երվանդ I Սակավակյացը։

Ք․ ա․570-525-ական թթ. թագավորում է Տիգրան I Երվանդյանը։

Նա Ք․ ա․ 550 թ. աջակցել է պարսից արքա Կյուրոս Մեծին, Մարաստանը տապալելու գործում, որովհետև այն բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։

Մինչև Ք․ ա․ 522 թ. Հայաստանը արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ։

Գրավոր ներկայացնել տաս նոր հասկացություններ, փորձել տալ դրանց բացատրությունը:

Հետևակ-հետիոտն զորք

Աշխարհակալ-թագավոր, տիրակալ

Արտոնյալ-մեծ իրավունքներ ունեցող

Մարաստան֊Հնագույն երկիր Իրանի հյուսիսային հատվածում։

Կապադովկիա-հին երկիր Փոքր Ասիայում

Աքեմենյան տերություն-հին Պարսկական տերություն

Աղվանք-հին երկրամաս, այսօրվա Ադրբեջանի տարածքում։

Աշակերտել-Մեկի մոտ սովորել՝ աշակերտ լինել:

Բնութագրել Տիգրան Երվանդյանին:

Երվանդ Սակավակյացին հաջորդեց՝ Տիգրան I Երվանդյանը (Ք. ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի, և աչքի էր ընկնում իր իմաստությամբ ու տաղանդով:

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Վերլուծել  Բեհիսթունյան արձանագրությունը:

Առաջադրանք 2

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին:

Թվարկել  Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:

Աղբյուրներ

Երվանդունիներ

Հայկազուն Երվանդունիների թագավորություն

Երվանդունիներ