Daily Archives: 8 Դեկտեմբերի, 2021

Ձմեռը և Ամառը մաս 1

Մի անգամ Ամառը լսում էր հետաքրքիր ձմեռային պատմություններ: Նա գայթակղվեց և որոշեց դեկտեմբերի երեսունմեկին հյուր գնալ Ձմռանը: Մյուս օրը նա ճանապարհ ընկավ դեպի Ձմռան թագավորություն: Երբ Ամառը հասավ տեղ նա միանգամից դողդողաց: Նրան նկատեց Ձմեռը և նրան տաք վերարկու տվես, ինչպես նաև տաք ձեռնոցներ: Ձմեռը Ամառին հյուրասիրեց մի գավաթ տաք թեյով: Ամառը իսկույն տաքացավ և շնորհակալություն հայտնեց նրանից: Ձմեռը հարցրեց թե ինչու՞ է Ամառը եկել այս ցուրտ վայրը: Նա պատասխանեց, որ շատ էր լսել ձմեռվա մասին և որոշեց գալ Նոր տարին միասին նշելու: Ամառը և Ձմեռը ընկերացան, իրար հետ, լիքը խաղացին: Մի քանի ժամ հետո Ամառը իր նոր ընկերոջն ասաց, որ նա արդեն պիտի գնա տուն: Ձմեռը շատ տխրեց, բայց խոստացավ, որ մի օր էլ նա կգա հյուր Ամռան թագավորություն: