Բարև, ձմեռ…

Մի տարի ձմռանը դրսում ձյուն չէր գալիս, միայն հորդառատ անձրև էր գալիս: Երեխաները շատ տխուր նայում էին պատուհանից դուրս և սպասում, թե երբ է վերջապես անձրևը դադարելու, դրա փոխարեն ձյուն գա: Մի գիշեր մի մայր իր աղջկան հեքիաթ է պատմում կախարդական ձմեռային արջի մասին: Նա պատմեց աղջկան, որ նա դեռ քնած է, նրան կարելի է արթնացնել միայն շեփորի կախարդական ձայնով: Իսկ երբ նա արթնանա, միանգամից ձյուն կգա: Աղջիկը մայրիկին շնորհակալություն հայտնեց պատմության համար: Մյուս առավոտ աղջիկը արթնացավ հագնվեց, լվացվեց և բարձրաձայն մտածեց.

— Ես շեփորը կվերցնեմ և կնվագեմ, ձմեռային արջը կարթնանա և ձյուն կպատրաստի: Ես և իմ ընկերները բակում ձնեմարդեր կպատրաստենք, ձնագնդի կխաղանք և սահնակ քշենք:

Աղջիկը շեփորը ձեռքին դուրս եկավ բակ և նվագեց շեփորով: Ձմեռային արջը իսկույն արթնացավ, շնորհակալություն հայտնեց աղջկան և ասաց.

— Շնորհակալություն, բարի աղջիկ, որ արթնացրեցիր ինձ, ես այս տարի քնած էի մնացել, այդ իսկ պատճառով այս տարի ձյուն շուտ չեկավ:

Ասելով այդ ամենը աղջկան՝ նա երկու անգամ ծափահարեց և անմիջապես ձյուն եկավ: Երեխաները շատ ուրախացան և միանգամից բակ իջան խաղալու: Բոլորը շատ ուրախ էին, անգամ կախարդական ձմեռային արջը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով