Daily Archives: 13 Ապրիլի, 2021

Տարօրինակ հարցերՋաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

թոթվել — թափահարել

զանազան — տարբերվող

խրճիթ — փոքրիկ տուն

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս: Որովհետև նա իր ամբողջ կյանքում գուլպաները թարս եր հագնում։
  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: Երբ որ ես մենակ եմ ինձ ձանձրալի է։
  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Որ դարակների մեջ սպասք դնեն։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի: Որ կարողանա արագ լողալ։

գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Որ կատուն շոշափի։

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Որովհետև նրանք անշունչ առարկաներ են

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: Որովհետև մորուքը աճում է դեմքի վրա

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

հարցասիրություն — ընկերասեր, հարցազրուզց։

տեղափոխվել — նստատեղ, մտափոխվել։

ուսումնասիրել — աշխատասեր, ուսումնարան

  • Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

Վատ, զարմանք, թարս, զանազան, պրազ, նոր, շատ, երկար, զարմանալի, թարսերես, ճիշտ։

  • Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու

Խրճիթ — ծղոտե խրճիթ, մուրուք — երկար մուրուք, տղա — զարմանալի տղա, մարդիկ — բարի մարդիկ, ինչուիկ — թարս ինչուիկ, աչքեր — կապուտաչյա աչքեր, սպասք — անվորակ սպասք, սեղան — փայտե սեղան, սար — բարձր սար, հարցեր — զանազան հարցեր։

Տեքստը կարդալով՝ լրացրեք բաց թողած բառերը

A house in the forest
There is a house in the forest. A bird comes and knocks(թակել) on the door.
B:Knock, knock, who lives in the house?
No one! The bird goes home and lives there. A mouse comes and knocks on the door:
M:Knock, knock, who lives in the house?
B:It’s me. I am the bird. Who are you?
M:I am the little mouse.
B: Let’s live together.
A frog comes and knocks on the door:
F:Knock, knock, who lives in the house?
It’s me the bird, and me, the mouse. Who are you?
F: I am the frog.
Let’s live together!
A cockerel comes and knocks on the door:
C: Knock, knock, who lives in the house?
It’s me the bird, me the mouse, and me the frog. Who are you?
I am the cockerel.
Let’s live together!
A rabbit comes and knocks on the door:
R: Knock, knock, who lives in the house?
It’s me the bird, me the mouse, me the frog, and me the cockerel. Who are you?
I am the rabbit.
Let’s live together!
A bear comes and knocks on the door:
B: Knock, knock, who lives in the house?
It’s me the bird, me the mouse, me the frog, me the cockerel, and me the rabbit. Who are you?
I am the brown bear. Can I live with you (ձեզ հետ)?
No, you can’t. You are too big.
The bear sits on the house and the house falls down(փուլ գալ). The animals are very kind. They build(կառուցել) a new, big house and live together(միասին).

Օրինակ՝ The mouse ………….  with the bird.-The mouse lives with the bird. The frog lives with the bird and the mouse. The frog lives with the bird and the mouse. The bear sits  on house . The House falls down. The animals build a new house and lives together.