Category Archives: Ճամփորդություն

Զարմանահրաշ Գյումրի. երկօրյա ճամփորդություն

Սասունցի Դավիթ Կայարանից մեկնեցինք դեպի Գյումրի։ Առաջին անգամ էի գնացք նստում։ Ճանապարհը շատ հետաքրքիր անցավ😀

Գնացինք հյուրատուն, իրերը դրեցինք, ապա քայլեցինք Վարպետաց, Ռուսթավելու, Աբովյան, Գորկու փողոցներով։😊

Երեկոյան ունեցանք ավանդական հայկական թռչնատառերով նկարչության վարպետաց դաս։

Հետո այցելեցինք Արսեն Վարդանյան ու Գագիկ Մխիթարյանի ստուդիա։

Ընթրիք և թեյախմությունից հետո սեղանի խաղեր, խաղացինք։

Հաջորդ օրը ընդհանուր պարապմունքից և նախաճաշից հետո քայլեցինք դեպի Վարդանանց հրապարակ։

Այցելեցինք նաև Գյումրու Սուրբ Աստվածածին, եկեղեցին,  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։

Եղանք Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում և Ձիթողցոնց տուն-թանգարան։ Շատ գեղեցիկ է Գյումրիում առաջարկում եմ դուք էլ ամպայման այցելեք։😘

Նկարաշար Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահից

Ճամփորդապատում

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Կոտայքի մարզ Բջնի: Երբ հասանք տեղ մենք հանդիպեցինք Բջնիի դպրոցի IV դասարանի սովորողներին և ձեռք բերեցինք նոր ընկերներ: Մենք կատարեցինք նախագիծ որով մե փորձը տարածեցինք մյուսներին: Հետո գնացինք եկեղեցի և մոմ վառեցինք: Բարձրունք հաղթահարեցինք և ներս մտանք կիսավեր սուրբ երորդության եկեղեցի: ճանապարին մենք կանգ առանք ը մասնակցեցիք աղբ հավագելուն: Այսպիսով մեր օրը շատ բարի ավարտ ունեցավ, ինձ շատ դուր եկավ այնտեղ:

Նկարաշար

Փոքրիկ պատում Բջնիի մասին

Հին ժամանակներում բջնին համարել էին քաղաք և անվանել էին Պճնի, որովհետև այնտեղ շատ գեղեցիկ բնություն է:

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:

Կարդալ ավելին

Ճամփորդություն դեպի Թեղենիս

Մենք ճամբորդեցինք դեպի Թեղենիս: Այտեղ հաղթահարեցինք բարձրունք: Ճանապարհը շատ ցեղոտ էր և ցուրտ, քանի որ նախորդ օրը անձրև էր գալիս: Երբ հասանք տեղ, փոքրիկ ընդմիջում կատարեցինք: Այնուհետև արևը դուրս եկավ ամպերի հետևից: Բնությունը շատ գեղեցիկ էր: Աշունը փայլում էր իր բոլոր գույներով: Այնտեղ մի եկեղեցի կար, մենք մտանք և կատարեցինք ուսումնական ժամերգություն նախագիծը: Երբ իջնում էինք սարից նկատեցի, որ արևից չորացրել էր ցեխը: Մենք հեշտությամբ հաղթահարեցինք բարձրունքը:

Օրբելյանների իջևանատուն

Օրբելյանների իջևանատունը կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը։

Իմ տպավորությունները Ծաղկունք գյուղից

Այսօր մենք գնացինք Ծաղկունք գյուղ ընկեր Ազնիվի դասարանի հետ համբարձումը նշելու։ Ճանապարհը շատ երկար էր։ Ծանոթացանք իրենց դպրոցի հետ։ Ծաղկունք գյուղի դպրոցի սովորողների հետ մենք տնկեցինք  շատ օգտակար բույսեր։ Հանդիպեցինք շատ – շատ ծաղիկների։ Այնտեղ մենք բարձունք հաղթահարեցինք, այցելեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մենք երգեցինք եկեղեցական երգեր, հետո դուրս եկանք եկեղեցուց և երգեցինք համբարձման երգեր։ Հետո վերադարձանք Ծաղկունք գյուղի դպրոց։ Երբ հասանք տղաները սկսեցին ֆուտբոլ խաղալ, իսկ աղջիկներից մի քանիսը, նաև ես փորձում էինք ծաղիկներից պսակներ պատրաստել։ Այդ հարցում մեզ օգնեց Ծաղկունք գյուղի ուսուցչուհի ընկեր Գոհարը։ Նա մեզ սովորեցրեց հյուսել։ Մենք նրա օրինակով շարունակեցինք հյուսել։ Ափսոս, որ չհասցրեցինք ավարտել մեր աշխատանքը, բայց միևնույն է ես ուրախ էի, որովհետև տեսա այնտեղի հիասքանչ բնությունը և սովորեցի պսակ հյուսել։ Ինձ շատ դուր եկավ այնտեղ։

Ուսումնական մեղվանոցում

Մենք մեկ անգամ հանդիպել ենք ընկեր Արմինեյին արտասահմանում և խոսացել ենք մեղուների մասին։ Իսկ այսոր մենք քայլքով գրացինք ուսումնական մեղվանոց տեսնելու սեբաստացի մեղուներին։ Մեղվանոցը գտնվում էր ոսումնական ագարակում։ Մենք հագանք համապատասխան հանդերձանք։ Տեսանկ թե ինչպես են մեղուները աշխատում։ Նաև տեսանք մայր մեղվին և բոռերին։ Նրանք շատ աշխատասեր են, բարի և չեն խայթում մեզ։ Բայց բոռերն աշխատասեր չեին նրանք միայն սնվում են աղջիկ մեղուների գտած ծաղկափոշով, որով աղջիկ մեղուները մեզ համար մեղր են պատրաստում։ Ես շատ հավանեցի մեղուների աշխատասիրությունը։

Ճամփորդություն դեպի հազգային թատրոն

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Համազգային թատրոն։ Այնտեղ մենք դիտեցինք Անբան Հուռի ներկայացումը։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։ Այդ ներկայացման մեջ սցենարը շատ փոփոխված էր և ուրիշ հերոսներ էին ավելացված։ Օրինակ կային հավեր, իշուկ, իսկ  Հուռիի մայրիկը չէր մասնակցում ներկայացմանը։ Հուռիի ամուսինը շատ աշխատասեր էր, Հուռին՝ անբան , հավերը նույնպես աշխատասեր էին։ Ինձ հատկապես դուր եկավ այն պահը, երբ Հուռին բամբակը տվեց գորտերին, որ գզեն մանեն, կիրակի օրը Հուռին գա բամբակը տանի։

Ճամփորդություն դեպի Ամբերդ

Ես իմ ընտանիքքի հետ ուրբաթ, շաբաթ, կիրակի գնացի Ամբերդ հյուրանոց։ Այն գտնվում է Բյուրականում բարձր սարի վրա, դրա համար էլ այնտեղ շատ ձյուն կար։ Մենք ձնագնդի խաղացինք,սահնակ քշեցինք։

Continue reading Ճամփորդություն դեպի Ամբերդ