Իմ տպավորությունները Ծաղկունք գյուղից

Այսօր մենք գնացինք Ծաղկունք գյուղ ընկեր Ազնիվի դասարանի հետ համբարձումը նշելու։ Ճանապարհը շատ երկար էր։ Ծանոթացանք իրենց դպրոցի հետ։ Ծաղկունք գյուղի դպրոցի սովորողների հետ մենք տնկեցինք  շատ օգտակար բույսեր։ Հանդիպեցինք շատ – շատ ծաղիկների։ Այնտեղ մենք բարձունք հաղթահարեցինք, այցելեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մենք երգեցինք եկեղեցական երգեր, հետո դուրս եկանք եկեղեցուց և երգեցինք համբարձման երգեր։ Հետո վերադարձանք Ծաղկունք գյուղի դպրոց։ Երբ հասանք տղաները սկսեցին ֆուտբոլ խաղալ, իսկ աղջիկներից մի քանիսը, նաև ես փորձում էինք ծաղիկներից պսակներ պատրաստել։ Այդ հարցում մեզ օգնեց Ծաղկունք գյուղի ուսուցչուհի ընկեր Գոհարը։ Նա մեզ սովորեցրեց հյուսել։ Մենք նրա օրինակով շարունակեցինք հյուսել։ Ափսոս, որ չհասցրեցինք ավարտել մեր աշխատանքը, բայց միևնույն է ես ուրախ էի, որովհետև տեսա այնտեղի հիասքանչ բնությունը և սովորեցի պսակ հյուսել։ Ինձ շատ դուր եկավ այնտեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով