Daily Archives: 28 Փետրվարի, 2024

Գործնական քերականություն

  1. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:

Որովհետև այս բառաշարքի բոլոր բառերը ունեն մեկից ավել վանկ (վանկեր)։

2. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Օրինակ՝

ար — կըղ, նը — կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր, աստղ, սանր, անգղ, կայսր, զեբր:

Բ. Խրճիթ, ձկնիկ, դպրոց, գրիչ, կռիվ, գլուխ, տղա, կրակ:

Ա. Վագր — վա+գըր — վագրեր, աստղ — աս+տըղ — աստղեր, սանր — սա+նըր — սանրեր, անգղ — ան+գըղ — անգղեր, կայսր — կայ+սըր — կայսրեր, զեբր — զե+բըր:

3. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ

  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագիրները բաժանեց:
  • Միայն անգղերն էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիները դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

4. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողափների ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրներով տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախոշորների երկարությամբ:

5. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք է հոգնակի դարձրո՛ւ:

  • Աշխարհում թանգարաններ շատ կան, սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարան: Այս մարզաձևի սիրահարները այստեղ կարող է-են անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմեր, ֆուտբոլի պատմությանը վերաբերող լուսանկարներ դիտել:
  • Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա: Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում՝ հուշադրոշներ, գավաթներ, նույնիսկ՝ Պելեի շապիկը:

6. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ — ժողովուրդ, հավաքված մարդիկ — բազմություն, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ — մարդկություն, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ — ազգ: