Հայկական լեռնաշխարհ

Առաջադրանք 1

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք/օժանդակ գրականություն/

Հայկական լեռնաշխարհ/էջ 7-11/

  • Ինչ է քեզ համար  «Հայրենիք»-ը; Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ:  Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա: Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:
  • Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը: Հայկական լեռնաշխարի կենտրոնը հաճախ անվանում են «միջնաշխարհ» Հայկական լեռնաշխարհում ամենամեծ լեռը Արագածն է, որի բարձրությունը 4096 մ է։ Հայկական բարձրավանդակի ամենամեծ լեռը Արարատ լեռն է։ Մասիսը 5165 մ է, իսկ փոքրիկ Արարատը, սիսը 3925 մ։ Հայաստանը մեր հարևան երկրներից շատ բարձր է և այդ պաճառով ասում են «հայկական բարձրավանդակ»։ Հայաստանի միջով անցնում են գետեր և լճեր, դրանցից են, հյուսիսում Կուր գետը , արևվելքում Կասպից ծովը և Ուրմիա լիճը։
  • Պատմիր Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին: Հայկական լեռնաշխարհը գլխավորապես հարուստ է մետաղային հանքավայրերով, ինչը պայմանավորված է միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած բուռն հրաբխականությամբ և դրա արդյունքում ընդերքում սառած մագմայով: Հաճախակի մագման չի կարողացել պատռել երկրի մակերևույթը և դուրս ժայթքել ընդերքից, ինչի հետևանքով ընդերքում սառած մագման առաջացրել է բազմաթիվ ապարներ, որոնց կոչում են ներժայթուկներ:
  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին: Մեղվատու մեղվի և շերամի հետ մեկտեղ որդան կարմիրը ընտելացված միջատ է համարվում: Որդան կարմիրի էգերից ստանում են կարմիր գունաներկի համար օգտագործվող նյութը` կարմինը: Աշխարհում գոյություն ունի այդ միջատների միայն 3 տեսակ` հայկական, մեքսիկական և լեհական, որը տարածված է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում:

Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել

Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ

Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը3[1]-w843qartez (1)419187_4269295340881_920566452_n.jpgՓորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված:

Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:

Վանա և Ուրմիո լճերը աղի լճեր են ի տարբերություն Սեվանա լճի։

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում: Նկարի հեղինակը Փանոս Թերլեմեզյանն է։ Հեռվում երևում է Արարատ լեռը։

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ խաղ ստեղծիր:Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:

Ալեքսանոր առագաստաթիթեռ

Խոշոր չափի թիթեռ է, որին բնորոշ է սեռական երկձևություն։ Էգերի թևերի ընդհանուր գուներանգը բաց դեղին է, արուներինը՝ օքրադեղնավուն։ 35-58 մմ երկարությամբ առջևի թևերի վրա կան ծայրային և 2 լայնակի սև զոլեր, ինչպես նաև սկավառակային (դիսկալ) և կենտրոնական (մեդիալ) գծեր։ Հետին թևերն ունեն վերևից դեղին և երկնագույն թեփուկներով ծածկված լայն արտաքին լայնակի և նեղ հիմնային զոլեր, իսկ նեղ և երկար ելուստներով եզրը բնահատուկ կտրտված է։

Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում:

Թուքիան, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը և Նախիջևանի ինքնավար հանրապետություն։

Օժանդակ գրականություն

Հայոց պատմություն/էջ6-13/

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք/օժանդակ գրականություն/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով