Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Մարդը բարի էր, իր սրինգի օգնությանբ մխիթարում էր վշտացած մարդկանց, նա շատ արագ գտավ լուծում։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Նա նվագեց իր սրինգով և քնեցրեց գայլերին։

4. Վերնագրի՛ր տեքստը: ՄԱՐԴՈՒ ԽԻՂՃԸ

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով: Աշխարհասեր, աշխարհասփյուռ, աշխարհագրագետ։ Ճանապարհորդություն, ճանապարհածախս։

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է: Ամենաբարի — ածական, սրինգ — գոյական, նա — դերանուն, քաղցր — ածական, մծիթարիում էր — բայ, անտառի — գոյական, սթափվեց — բայ, կախարդական — ածական։

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին: Նա մխիթարում էր։

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Մարդը վերադարնում էր։

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի: Մխիթարել — սփոփել, պսպղալ — փայլփլել, թշնամի — հակառակորդ։

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84: Երկու հազար ըննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով