Daily Archives: 7 Մարտի, 2022

«Սասունցի Դավիթ​​»

  • Հ. Թումանյանի  «Սասունցի Դավիթ​​» պոեմի 8 մասերը պատմե’լ սովորիր։
  • Բնութագրի’ր, նկարագրի’ր Սասունցի Դավթին։ Դավիթը շատ ուժեղ տղա էր, բայց նաև շատ միամիտ, նա խելացի էր:
  • Գտի’ր և դո’ւրս գրիր այն հատվածմները, որտեղ երևում է ՝

ա) Դավթի ուժը

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։

բ) Դավթի միամտությունը(ծռությունը), բարությունը։

Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։