Մկների ժողովը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:

Լկստան -անամոր  
գզիր — տանուտերի կատարածու
ահել — ծերունի, ծեր
ջոկ — մեծ
հնարք — միջոց, ճար
կողակից — ամուսին
անոթի –սոված, քաղցած
զուլում — ճարպիկ
տկար -թույլ, ուժը պակաս
հանդուգն համարձակ, վտանգներն արհամարհող, խիզախ
պոչը քաշել -մի տեղից հեռանալ՝ գնալ

  • Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն  է չոքել դռանը — սով է սկսել
ցավն էլ ունի իր դեղը — խնդիրը լուծում ունի
չոր գանգ — անխելք

  • Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն շատ քաղցած էր։ Նա որոշեց գնալ մկստան և մի կուշտ ուտել, բայց մկստանի դռները շատ նեղլիկ էին և նա չկարողացավ ներս մտնել։ Խորոմանկ կատուն որոշեց այնքան սպասել, մինչև մի մուկ բնից դուրս կգա և ինքը կբռնի նրան։

  • Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․)։

Մկստանը մի խորհրդավոր աշխարհ է, որի բնակիչները մկներն են։ Փողոցները այստեղ շատ նեղլիկ են քանի, որ մկներին շատ տարարածություն պետք չէ։ Շուրջը շատ լուսավոր է և ամենուր լսվում է մկների ուրախ ծվծվոցը։ Մկստանում միշտ արևը փայլում է, օդը մաքուր է և երկինքը անամպ։

  • Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ ժողովի մասին։

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ իմ վզից զանգ կախեն։ Բայց այդ անխելքները չգիտեն, որ ես նրանց համար ծուղակ եմ պատրաստել։ Հիմա քնած կձևանամ ու հենց բնից դուրս գան , կուտեմ դրանց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով