Monthly Archives: Սեպտեմբերի 2023

Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 11-17-ը

Անհատական նախագիծ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ընտրել մեկ նախագծային թեմա/դա կարող է լինել թե անհատական, թե «Այլընտրանքային պատմություն» նախագծի  բովանդակությունից ընտրված թեմա/ «Պատմություն»առարկայի շրջանակներում: Այդ աշխատանքը սովորողը ներկայացնում է ամսվա վերջին շաբաթվա ընթացքում: Այդ հետազոտական աշխատանքը  բաղկացած է լինում հետևյալ կետերից՝ նախաբան, ընթացք, ավարտ, եզրակացություն, օգտագործված աղբյուրների հղումները պարտադիր/ ամենաքիչը օգտվել երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրներից նույնպես օգտվել/:

Continue reading Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 11-17-ը

Գործնական քերականություն

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա Առ- նախածանցը:

Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:

Ապ- նախածանցը:

Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

Continue reading Գործնական քերականություն

Маленький принц моё мнение

Мне очень понравелась этот отрывак из сказки маленький принц. Мальчик хотел поискать людей он шёл шёл и увидела поляну цветов которые очень похоже на его розу он йййочень расстроился увидев это, потому что он думал что у него есть цветок который эет во всём мире. Он лёг на траву и заплакал. И тут он встретил лисицу. Лиз попросил мальчика чтоб он приручил её потому что он хотела стать единственным в мире для принца. Мальчик поняла что его Роза единственная в мире Потому что он приручил эту розу он навсегда поливал её и защитили её стеклянным колпачком от ветра.

«Հարաբերություններ» և «Համեմատություններ»


1․
Հաշվիր համեմատության անհայտ անդամը:

ա)  4/3 = 12/k

4/k=3/12

3•12=36

36:4=9

k=9

բ)  1/5 = m/25

1/25=5/m

1•25=25

25:5=5

m=5

գ)  2/b = 10/15

2/15=b/10

2•15=30

30:10=3

b=3

դ)  6/11 = y/3

6/3=11/y

6•3=18

18/11

Continue reading «Հարաբերություններ» և «Համեմատություններ»

Քայքայման և միացման ռեակցիաներ.Սեպտեմբերի 18֊22

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2

Continue reading Քայքայման և միացման ռեակցիաներ.Սեպտեմբերի 18֊22

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Մաս առաջին

  1. Ցույց տվեք, որ այս ընտանիքը աշխատավոր ընտանիք էր: Դուրս հանեք այդ հատտվածները: Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ 
  2. Ցույց տվեք, որ տղան լավ չէր վարվում իր ծնողների հետ: Դուրս հանեք այդ հատվածները:  Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։

Մաս երկրորդ

  1. Բացատրեք հետևյալ հատվածը՝ հիմնավորելով ընգծումը:
    Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Անտառում կա ամեն ինչ, բացի խոզերից և տղայի ազնվությունից։ Շատ վատ է, որմարդ կորցնում է իր ազնվությունը։
  2. Բնութագրեք տղային:
  • Մեղադրեք նրան: Տղան իր ազնվությունը կորցրել էր բոլորի հանդեպ, նույնիսկ իր։ Նա ինքն իրեն խաբում էր։
  • Արդարացրեք: Իր վատ արարքներից, իր սխալ արարքներից հետո տղան ամեն ինչ հասկացավ, հասկացավ որ արժանի չի մոր համեղ ընթրիքից, փափուկ անկողնուց, հավի մսից, զուլալ աղբյուրից և այլ հաճույքներից։