Ոսումնական աշուն. իմ գրադարանը

  1. Աշնանային ընթերցանություն 

Ես կարդում եմ <<Առանց ընտանիքի>> գիրքը: Հեղինակ Հեկտոր Մալո: Ինձ դուր եկավ այն հատվածը երբ Վիտալիսը գնեց Ռեմիյին և տղայի կյանքն ավելի ուրախ դարձավ, ինչպես նաև Վիտալիսինը: Բայց նրան բանտարկեցին: Այնտեղ մի հիվանդ մարդ կար, Վիտալիսը նրանից վարակվեց և մահացավ: Վիտալիսն ուներ սպիտակ մորուք նա ուներ երեք շուն և մեկ կապիկ: Նա շատ բարի էր, հոգատար, վերաբերվում էր Ռեմիին ինչպես իր հարազատ որդուն: Ռեմին շատ նիհար էր, բարի էր ինչպես Վիտալիսը, նա շատ խղճուկ տեսք ուներ, անցել էր շատ վտանգավոր փորձություւններ, ճամփորդել էր Վիտալիսի հետ: Ընթացքում նա հանդիպեց մի աղջկա, ում անունը Լիզա էր: Լիզան նունպես բարի էր հոգատար, երբ նա կորցրեց խոսելու ունակությունը, նա շատ լավ պարում էր, կարողանում էր բացատրել առանց խոսելու, այնպես որ մարդկանց բերանը զարմանքից և հիացմունքից բաց էր մնում: Լիզան շատ գեղեցիկ էր:

Ինձ համար այս գիրքը շատ-շատ հետաքրքիր է, նաև գունազարդ է, առաջարկում եմ դուք էլ ամպայման կարդաք:


 2. Լրացուցիչ առաջադրանք — Աշնանային տեսանյութի ստեղծում