Daily Archives: 18 Ապրիլի, 2022

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: Բույսերը սովորաբար աճում են անտառներում, մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, կարող է նաև պատահել դպրոցների մոտ, տների մոտ և հողամասերում:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Բույսերի ստորգետնյա հատվածում գտնվում է արմատները իսկ վերգետնյա հատվածում տերևները, պտուղները և ճյուղերը:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ է լույս, հող, ջերմություն և ջուր:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։ Բույսերը վերցնում են ածխաթթու գազ և վերարտադրում և պատրաստում են թթվածին, որի արդյունքում մարդիկ կարողանում են շնչել մաքուր օդ:

Երևանի արձաններ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Օղակաձեւ զբոսայգու հետեւյալ արձանների մասին։

  1. «Բարեկամության ձեռքեր»
Բարեկամության ձեռքեր (քանդակ, Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Բարեկամության ձեռքեր» քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է։

Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան:

2. «Հովհաննես Այվազովսկի»

Արձանային» գեղեցկությունն` անտեսված

Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, գտնվում է Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է։

3. «Միքայել Նալբանդյան»

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ – idiscoverarmenia

Միքայել Նալբանդյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգուգում, տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։

Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան

4. «Տիգրան Պետրոսյան»

Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Երևան, Օղակաձև զբոսայգի) - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

Տիգրան Պետրոսյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մոտ, տեղադրվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Ճարտարապետ՝ Կառլեն Անանյան

Քանդակագործ՝ Արա Շիրազ

5. «Վահան Տերյան»

Vahan Teryan statue in Yerevan 01.JPG

Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։

Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան

Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան