Daily Archives: 15 Ապրիլի, 2022

Եղեգնուհին

  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:

եղեգնուտ — եղեգով պատված տեղ

բոշա — գնչու, վաչկատուն

չոլեչոլ — չոլեչոլ գցել

շուշաբանդ — ապակեպատ

նաժիշտ — ծառա

խարդախություն — անարդարություն

ուռկան — ձուկ որսալու ցանցահյուս

ընծա — նվեր, պարգև

ճարահատյալ — ճարը կտրած

եղելություն — դեպք, իրադարձություն

  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:

Թագավոր = թագ + ավոր

Թագուհի = թագ + ուհի

խարդախուտյուն = խարդախ + ություն

  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:

1-ին մաս

Արքայազնը ինչպիսի՞ կին էր ցանկանում:

Ո՞վ առաջարկեց թագավորրին գնալ գետի մոտ:

2-րորդ մաս

Ո՞վ էր բնակվում գետի մոտերքում:

Բոշան ինչպե՞ս վարվեց Եղեգնուհու հետ:

3-րրորդ մաս

Թագավորի տղան ին՞չ խնդրեց ձկնորսներին:

Որդին ինչպիսի՞ ձուկ բռնեց:

4-րրորդ մաս

Բոշան ին՞չ հրամայեց նաժիշտներից:

Եղեգնուհին ու՞մ աղջիկը դարձավ:

5-երորդ

Թագավորի որդին ու՞մ կանչեց իր պալատ:

Արքայազնը և Եղեգնուհին քանի՞ օր և քանի՞ գիշեր հարսանիք արեցին:

  • Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:

1- ին մաս Թագավորը և իր որդին

2-րորդ մաս Ինչպես բոշան խեղդեց Եղեգնոհուն

3-րրորդ մաս Արքայազնը բռնեց գեղեցիկ ձուկ

4-րրորդ մաս Ձուկը դարձավ ծառ

5-երորդ Չարը խափանվեց

  • Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս  բառերը դարձրո՛ւ հոգնակի.

Ուռկան — ուռկաններ

ձուկ — ձկներ

ավազան — ավազաններ

ձկնորս — ձկնորսներ

  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ   բառերի շարքում կա մեկը, որը գոյություն չունի. Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է.
  • Հեշտ — ածական