Ուսումնական գարուն

  • Ուսումնական գարուն նախագծի ընթացքում ես կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի Էմիլը Լիոնեբերգայից գիրքը: Ինձ դուր եկավ այն հատվածը երբ, խնջույքի ժամանակ հայրիկը Էմիլին փակեց հացատնում, իսկ նա փախավ մարագ և կերավ մայրիկի պատրաստած երշիկները և քնեց դարակի մեջ: Մայրիկը հիշեց, որ Էմիլին դեռ չեն բացել հացատնից և գնացին փնտրելու նրան բայց նա այնտեղ չէ: Նրանք շատ նեղվեցին և նորից նստեցին սեղանի շուրջ: Մայրիկը Լինային խնդրեց, որ գնա երշիկը բերի: Լինան գնաց և տեսավ, որ երշիկի տեղը քնած է Էմիլը: Լինան եկավ և ուղեկցեց հյուրերին և հարազատներին մարագ, բացեց պահարանի դուռը և տեսան, որ պահարանում Էմիլը քնած է: Էմիլ — շեկլիկ, կապուտաչիա, չարաճճի, մայրիկ — բարի, հոգատար, հայրիկ — խնայող, բարեսիրտ, Ալֆրեդ — ընկերասեր, Լինա — հասկացող խելացի: Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ես շատ հավանեցի այս գիրքը, շատ հետաքրքիր է, նոլորին առաջարկում եմ կարդալ այն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով