Daily Archives: 4 Հունվարի, 2022

Ուսումնական ձմեռ 2022. մաթեմատիկա

Առաջին փուլ։ Սիրելի սովորող կազմիր մեկ Ամանորյա խնդիր:

Աննան և իր մայրիկը զարդարում էին տոնածառը: Նրանք ունեեին 68 խաղալիք: Եվ որոշեցին որ, տոնածառի բոլոր 4 կողմերում կկախեն 20 — ական խաղալիք, բայց խաղլիքները չհերիքեցին: Որքա՞ն խաղալիք պետք է գնեն Աննան և մայրիկը որպեսզի տոնածառի խաղալիները հերիքի:

Երկրորդ փուլ։ «Կատակ-հարցեր»

1․ Աշոտի մայրն ունի երեք որդի։ Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ։ Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրոդ որդուն։ Պատ.՝ Աշոտ:

2․ Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին երեք տակառի կաթը։ Քանի՞ տակառ մնաց խանութում։ Պատ.՝ 5 տակառ կաթ:

3․ Վանդակում կա 3 ճագար։ Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց։ Ինչպե՞ս կարող է դա պատահել։ Պատ.՝ Քույրերից մեկին ճագարը տվեցին վանդակով:

4․ Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր և եղբոր հետ գնացին սունկ հավաքելու։ Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։ Պատ.՝ 3 հոգի:

5․ Հայր ու որդի երկու ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։ Պատ.՝ 2 ժամ:

6․ Երկու ձուն եփվում է 10 րոպեում։ Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն։ Պատ.՝ 10 րոպեում:

7․ Սագը երկու ոտքի վրա կանգնած 2կգ է։ Քանի՞ կիլոգրամ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա։ Պատ.՝ 2կգ

8․ Սեղանին կար 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։ Պատ.՝ 1 խնձոր: