Daily Archives: 19 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 19, «Մշուշների շղարշի տակ…»

Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

Խաշամ — ծառերից թափված աշնան տերև, փեշ — եզերք, որոտալ — գոռգոռալ:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մշուշ — մառախուղ, շաղարշ — քող, քամի — սյուք:

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

Կարմիր, նարնջագույն և դեղին:

բ)  ի՞նչ ձայներ ես լսում

Քամու զեփյունը, լսում եմ չոր տերեևների խաշամը: