Daily Archives: 15 Հոկտեմբերի, 2021

Բնագիտություն

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։

Դասարանում մայրենի

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե: Կարդում  եմ,  երգում  ես,    ամենաէժան,  խաղացել  են,  էկրան, խաղացել  ենք,  Էջմիածին,  մանրէ, ամենաերկար, տասներկու, վայրէջք,  տեսել  եք:

2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո: Ոսկեզօծվել,   ովքեր,   որդի,  օդաչու,   ոսկի, տնօրեն,  այսօր,  արջաորս,  ով,  մեղմօրոր,   քնքշորեն,  անօգնական:

3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, տերև, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր: Աշնանային անտառը ոսկեզօծվել էր, ծառերի տերևները քնքշորեն վայրէջք եին կատարում: Հատակը ծածկվել էր կարմիր, նարնջագույն և դեղին գույներով: Թփերի վրա կային բազմազան օգտակար պտուղներ: Շատ գեղեցիկ էր: Ափսոս աշունը վերջացավ, ձմեռը սկսվեց, երկնքից թափվեց սպիտակ փաթիլները, աշնանային գույնզգուն գորգը վերածվեծ սպիտակի, ծառերը մերկացան, թփերի առողջարար պտուղները անհետացան:

Հոկտեմբերի 15 մայրենի

  1. Հանգստյան օրերին կարդա՛  Լեզվաբանական ամսագրի 21-րդ համարը, առանձնացրո՛ւ հետաքրքիր նյութերը, տեղադրի՛ր բլոգումդ, ապա մի քանի նախադասությամբ պատմի՛ր բլոգումդ, թե ի՞նչ նոր բան սովորեցիր ամսագրի այս համարը կարդալուց հետո:

Ամսագրի ահս համարը կարդալուց հետո սովորեցի, որ հնում շաբաթվա օրերը հայկական տարբերակով հնչում է այսպես, օրինակ՝

Արեգ – կիրակի
Լուսին – երկուշաբթի
Հրատ – երեքշաբթի
Փայլածու – չորեքշաբթի
Լուսնթագ – հինգշաբթի
Արուսյակ – ուրբաթ
Երևակ – շաբաթ