Daily Archives: 5 Հոկտեմբերի, 2021

ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1. Կոմիտասի անվան այգի:
Երևանցիների սիրած վայրերից մեկը Մ.Մազմանյանի նախագծով ստեղծված Կոմիտասի անվան զբոսայգին է, որը գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի՝ Արշակունյաց փողոցի վրա։ Այգում կան մանկական զվարճալի ատրակցիոններ, գեղեցիկ կանաչ ծառուղիներ։ Այն Երևանի տեսարժան վայրերից մեկն է։

Continue reading ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշուն գիշեր

Մենք գնացել էինք հանգստանալու մի բարձր սարի վրա: Մի աշնան գեղեցիկ գիշեր ես ընտանիքիս հետ դուրս եկա ման գալու: Հայրիկս տարավ մեզ սարի գագաթը: Մենք այնտեղ տեսանք մայրամուտը: Մայրիկս առաջարկեց երազանք պահել, և այն կիրականանա: Ես երազեցի, որ աշխարհում ոչ ոք չկռվի, որ աշխարհում լինի կախարդանք, որ մեր տարածքում լինի շատ գեղեցիկ բնություն, կենդանիները և թռչունները խոսեին մարդկային լեզվով, նաև երազեցի կախարդական միաեղջյուր ունենալ:

Եղբայրս մայրիկին հարցրեց.

— Մայրի՛կ, իրոք մեր երազանքները կկատարվե՞ն:

Մայրիկս պատասխանեց.

— Եթե հավատաս, ամպայման կիրականանան:

Ես հավատացի մայրիկիս:

Մի քանի րոպե հետո բոլորիս երազանքներն իրականացան:

Մենք շատ — շատ ուրախացանք, և իմ ձեռքերում հայտնվեց փոքրիկ միաեղջյուր: Մեր վերևում թռչունները բարևում էին նրան:

Աֆրիկա

Աֆրիկան իր մեծությամբ 2-րդ  մայրցամաքն  է: Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այնտեղ կա 53 պետություն: Այնտեղ բնակվում են ընձուխտներ, ռնգեղջուրներ, կոկորդիլոս, գետաձիներ: Այնտեղի ամենամեծ գետը Նեղոսն է, նաև կա մեծ անապատ Սահարանը: