Կոփենք մեր մարմինը

Մենք արդեն գիտենք, որ հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է կոփել մարմինը։ Կոփված մարդը ուշ է մրսում, քիչ հիվանդանում։ Մարմինը կոփում ենք օդի, ջրի և արևի միջոցով։

Օդը կոփում է մարմինը։ Դրա համար առավոտյան լիցքային վարժությունները անհրաժեշտ է կատարել պատշգամբում կամ բաց պատուհանով սենյակում։ Կոփվում ես նաև, երբ շատ ես լինում մաքուր օդում, զբաղվում ես որևէ սպորտաձևով։

Ջուրը նույնպես հրաշալի կոփում է մարմինը։ Առավոտյան, լիցքային վարժություններից հետո, մարմինը շփել թաց սրբիչով։ Պետք չէ հենց սկզբից շատ սառը ջրով թրջել սիբիչը, սկզբում թրջել գոլ ջրով, հետո կամաց-կամաց  ջուրը սառեցրեք։ Քնելուց առաջ օգտակար է ոտքերը լվանալ սառը ջրով, հետո լավ չորացնել։

Ամռանը շատ օգտակար է լողալ մաքուր գետում, լճում, ծովում։ Բայց միշտ հիշի՛ր, որ ջրում 10-15 րոպեից ավել մնալ չի կարելի, և ճիշտ է լողալ մեծերի հսկողությամբ։

Արևը ևս կոփում է մարմինը։ Բայց ուժեղ արևի տակ անհրաժեշտ է կրել արևապաշտպան գլխարկ կամ գլխաշոր։ Պետք է խուսափել բաց մարմնով արևի տակ երկար մնալուց։

Մարմինը կոփելու համար անհրաժեշտ է․

  1. Հագնվել եղանակին համապատասխան։
  2. Կատարել լիցքային վարժություններ և զբաղվել որևէ մարզաձևով։
  3. Մարմինը շփել խոնավ սրբիչով և օրգանիզմն ընտելացնել սառը ցնցուղ ընդունելուն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է անհրաժեշտ կոփել օրգանիզմը։ Անհրաժեշտ է  կոփել օրգանիզմը  որ ուշ մրսենք և քիչ հիվանդանանք։
  2. Ինչպե՞ս կարելի է կոփել մարմինը։ Մարմինը կարելի է կոփել օդի, ջրի և արևի օգնությամբ։
  3. Պատմի՛ր ինչպե՞ս ես կոփում քո մարմինը։ Երբ ազատ ժամանակ եմ ունենում մարզվում եմ և պարան թռնում։
  4. Ի՞նչ մարզաձևով ես զբաղվում։ Ես գնում եմ պարի, ամռանը գնացել եմ լողի եղբորս հետ։ Նկարիր փոքրիկ տեսանյութ, թե ինչպես ես մարզվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով