1․Գրի՛ր հատկանիշ ցույց տվող բառերի հոմանիշները։ Տրված բառերը գործածիր նախադասություններում։Խիզախ, հրաշալի, ծածուկ, պաղ, կայտառ, գեղեցիկ։
Խիզախ-քաջ, հրաշալի-սքանչելի, ծածուկ-գաղտնի, պաղ-սառը, կայտառ-զվարթ, գեղեցիկ-սիրուն
Քաջ տղան խաղում էր իր ընկերների հետ բակում։
Սքանչելի եղանակ է այսոր։
Աննան ընկերոջ գաղտնիքը կարողանում է պահել։
Քչքչան առվակից հոսում է սառը ջուր։
Զվարթ մանուկը օգնումէ իր մայրիկին հավագել տները։
Սիրուն ծաղիկները ցանած են դաշտում։
2․Առարկա ցույց տվող բառերից յուրաքանչյուրին հատկացրո՛ւ որքան կարող ես շատ ածականներ (հատկանիշ ցույց տվող բառեր):Երկինք,մանուկ, խնձոր,փիղ, գետ, վերարկու, տատիկ, գիրք։
Ամպամած, մռայլ, կապույտ, արևոտ — երկինք
Թուխ, սպիտակամաշկ, զվարճալի, ուրախ, տխուր — մանուկ
Կարմրաթուշ, կանաչ, դեղին, քաղցր, հասած, խակ — խնձոր
Մեծ, մոխրագույն, քաղցած, կուշտ — փիղ
Պղտոր, զուլալ, խորը, կարկաչուն, արագավազ — գետ
Բրդե, կաշվե, ձմեռային, գարնանային, նոր, հնամաշ — վերարկու
Բարի, ծեր, չար, ընթերցասեր, հոգատար, անհօգ — տատիկ
Հետաքրքիր, հին, նոր, մեծ, գունազարդ — գիրք