Daily Archives: 18 Մարտի, 2021

Գարուն բերող ծիծեռնակը

Ավարտվում էր ցրտաշունչ ձմեռը։ Մի աղջիկ անհամբեր սպասում էր գարնան գալուն։ Այդ աղջիկը շատ էր սիրում գարունը։ Փետրվար ամսվա վերջին օրն էր, աղջիկը շատ էր ուրախացել, քանի որ արդեն գարունն էր գալու։ Առավոտյան աղջիկը պատուհանից նկատեց տաք երկրներից վերադարձող ծիծեռնակների երամին։ Աղջկա ուրախությունը նկատելով մի ծիծեռնակ մոտեցավ նրա սենյակի պատուհանին։ Աղջիկը շատ ուրախացավ, քանի որ ծիծեռնակն իր հետ բերեց երկար սպասված գարնան շունչը։