Daily Archives: 11 Մարտի, 2021

«Գարնանամուտ»։ Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:


գարնանամուտ — գարնան սկիզբը
հրճվել — շատ ուրախանալ, մեծ բավականություն ստանալ
լացակումած — այստեղ՝ թաց
ճումբ — կոշտ հողի կոտր, հողակոշտ

Հարցեր և առաջադրանքներ

1․Բանաստեղծութունից դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հատվածներն ու նկարիր։

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում

2․Բանաստեղծությունից դուրս գրի՛ր առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր։

Առարկա — Նշենիներ, գլուխ, ձնծաղիկ, թումբ, գլխիկ, դաղձ, ցանկապատ, ճեղք, եղինջ, աչք, ծիլ, խոսք, առու, լեզու, ձայն։

Գործողություն — արթնանալ, անել, հրճվել, ծիծաղել, լացակումել, հանել, բանել, ժպտալ, խոստանալ, ասել, բացվել, տանել։

Հատկանիշ — կարմիր, խոնավ, թեթև, ծանր, ծանոթ

3․Նկարագրի՛ր գարնան գալը՝ ըստ բանաստեղծության

4․Ինչպե՞ս ես հասկանում՝
Ծանոթ խոսքեր է ասում Առվակը նորից սկսել է կարկաչել
Լեզուն բացված մի առու։

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից։

5․Շարունակի՛ր.
Երբ գարունը գալիս է, ծառերը բողբոջում են, ծաղիկները ծաղկում։

Երբ ծառերը ծաղկում են, մեղուները սկսում են հավագել ծառերի վրայի ծաղիկների նեկտարը։

Երբ արևը ժպտում է, մենք ուրախանում ենք։

Can-կարողանալ

I can swim.

Yuo can swim.

He/She/It/ can swim.

We can swim.

Yuo can swim.

They can swim.


Can I swim?

Can you swim?

Can she/he/it/ swim?

Can we swim?

Can you swim?

Can they swim?


I can’t swim.

You can’t swim.

He/She/It/ can’t swim.

We can’t swim.

Yuo can’t swim.

They can’t swim.


1.We can sing a song. Can we sing a song? We can’t sing a song.

2. Ann can play the piano. Can Ann play the piano? Ann can’t play the piano.

3. He can play football. Can he play football? He can’t play football.

4. I can dans. Can I dans? I cen’t dans.