Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ուսումնական այս շրջանը սկսեցինք ճամբարային գործոնեությամբ։ Ճամբարային առաջին շաբաթը սկսեցինք պատրաստվել մարզական ստուգատեսին։ Հատկապես ինձ դուր եկավ , երբ Հյուսիսային դպրոցից մարզական վազքով հասանք Արևմտյան դպրոց և լողացինք տաաք լողավազանում։

Ընկեր Ալիսի օգնությամբ կավից և պլաստիրինից ծեփեցին մեդիագործիքներ և ռոբոտներ և ընկեր Արուսյակի օգնությամբ պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ։ Կատարեցինք շատ բնագիտական փորձեր և պաատրաստեցինք ինքնաշեն խաղալիքներ։

Բայց ամենահրաշալին այցելությունն էր դեպի սահադաշտ, որտեղ մենք շատ հիանալի ժամանակ անցկացրինք և չէինք ուզում տուն վերադառնալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով